Tuesday, 16 04 2024
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»

Միակ կոմպրոմիսը` Նիկոլ Փաշինյանի վարչապետությունն այլընտրանք չունի

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանի հետ: Հանդիպման ընթացքում Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ բոլոր մեկնարկած ծրագրերը լինելու են շարունակական:

Իհարկե, Երևանում ծավալված դրամատիկ իրադարձությունները, Սերժ Սարգսյանի հրաժարականը և Կարեն Կարապետյանի նոր կարգավիճակը Հայաստանում շեշտակի մեծացրել են նրա տնտեսաքաղաքական հովանավոր Սամվել Կարապետյանի դերը: Ներդրումները, անշուշտ կարևոր են, սակայն անհամեմատ ավելի լայն և ընդգրկուն է Սամվել Կարապետյանի դերակատարությունը: Նա, ըստ էության, պետք է կանխի օլիգոպոլ համակարգի փլուզումը` ապահովելու համար Կարեն Կարապետյանի վարչապետությունը, նոր իշխանության ձևավորումը` հին համակարգի հենքով: Եվ խիստ ուշագրավ է, որ Կարապետյանների հանդիպումը, ինչպես նաև Անվտանգության խորհրդի այսօրվա նիստը, անմիջապես նախորդում են վարչապետի պաշտոնակատարի և Նիկոլ Փաշինյանի վաղվա բանակցություններին: Կարեն Կարապետյանը փորձում է հակակշռել փողոցի հզոր էներգետիկային և, այսպես ասած, մուսկուլներ ցույց տալ:

Սակայն պալատական այս միտումները, տրամադրությունները հիմնվում են 2017-ի ապրիլի 2-ի արդեն ժամկետանց, ըստ էության չեղարկված կոնսենսուսի վրա ու հենց այդ տրամաբանության մեջ հակադրվում են, այսպես կոչված, թավշյա հեղափոխության տրամաբանությանը:

Կարևոր չէ, թե մեզանից ով և ինչ դիրքորոշում է ունեցել Նիկոլ Փաշինյանի շարժման տարբեր էտապների վերաբերյալ: Գոյություն ունի կուռ քաղաքական տրամաբանություն` հիմնված ռեալ պոլիտիկի, փաստերի վրա: Իսկ իրականությունն այն է, որ թավշյա հեղափոխությունը պետք է ռեալիզացնի իր բովանդակ օրակարգը` վարչապետի պաշտոնը, երկրի կառավարման ղեկը հանձնելով Նիկոլ Փաշինյանին: Երևանի վերջին օրերի դրամատիկ զարգացումներն այլընտրանք չեն թողնում:

ՀՀԿ-ն և Կարեն Կարապետյանը պետք է արժանապատվորեն ընդունեն իրենց պարտությունը ու, հետևելով Սերժ Սարգսյանի օրինակին, հեռանան` իշխանությունը հանձնելով Նիկոլ Փաշինյանին:

Վերջինս, իր հերթին, պետք է հրապարակավ հայտարարի, թե պատրաստ է ստանձնել պետության ղեկավարման քաղաքական պատասխանատվությունը: Հակառակ պարագայում` իր սուբյեկտությունը վերականգնած, քաղաքացիական զարթոնք ապրող հասարակությունը հերթական անգամ հիասթափվելու է` մտածելով, որ «Մերժիր Սերժին» շարժումը հռչակված նպատակների տողատակում ունեցել է լատենտ նպատակներ` աջակցելով համակարգային սեգմենտներից մեկին:

Մենք, իհարկե, այդպես չենք մտածում, սակայն անհրաժեշտություն ենք համարում թավշյա հեղափոխության հաղթանակի ինստիտուցիոնալացումը:

Հայաստանի հասարակությունը ապրիլի 23-ին մերժել է ՀՀԿ իշխանությունը, ինչը ենթադրում է ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև Կարեն Կարապետյանի հեռացումը: Մյուս կողմից` եթե նույնիսկ խորհրդարանում պահպանվի հանրապետական ֆորմալ, ձևական մեծամասնությունը, ապա Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո վերացել է Կարեն Կարապետյանի որևէ ինստիտուցիոնալ կապ ՀՀԿ-ի հետ, ըստ այդմ` նա վարչապետ չի կարող դառնալ անգամ 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հենքով:

Զուր է Կարեն Կարապետյանը փորձում իշխանությունը «վերակենդանացնել» ներդրողների ակումբով, որը նրա վարչապետության մեկուկես տարիներին կատարելապես ձախողվել է:

Իշխանության և ընդդիմության միջև կոմպրոմիսի հնարավորություն, այնուամենայնիվ, կա: Նիկոլ Փաշինյանը` վարչապետության և կառավարություն ձևավորելու ազատության դիմաց, կարող է նույնիսկ հրաժարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջից, պետք է երաշխավորի հազարավոր աշխատատեղեր բացած գործարարների սեփականության անձեռնմխելիությունը: Իհարկե, դա որևէ կերպ չի կաշկանդում Փաշինյանի ձեռքերը, որպեսզի նա վերացնի արագաչափերը, բանակում տիրող ապօրինությունները, պայքարի կոռուպցիայի և մենաշնորհների դեմ:

Արձանագրենք, որ վաղը մեկնարկող բանակցությունները` իրենց սկզբունքայնությամբ և կարևորությամբ, չեն զիջում Սերժ Սարգսյանի հեռացման գործընթացին: Սկզբունքորեն ավելի կարևոր է նոր իշխանության քաղաքական հասցեականությունը և քաղաքական բովանդակությունը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում