Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահը ոստիկանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի համակարգային լուծումների անհրաժեշտություն է տեսնում

ՀՀ Նախագահը ոստիկանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի 
համակարգային լուծումների անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը օրինազանց և կոռումպացված ոստիկանին համակարգի համար չարիք է համարում: ՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում ունեցած ելույթում ՀՀ Նախագահն ընդգծել է, որ օրինազանց և կոռումպացված ոստիկանը ստվերում է կատարված մեծ աշխատանքի արդյունքները, խոչընդոտում համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի լիարժեք իրականացմանը:  «Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություններ իրականացնելն ու դրանց արդյունքում կարգապահական տույժեր կիրառելը, իսկ հանցանք կատարելու դեպքում՝ նաև քրեական պատասխանատվության ենթարկելը կարևոր են, բայց բավարար չեն: Հարկավոր է զուգահեռաբար գտնել համակարգային այնպիսի լուծումներ, որոնց շնորհիվ իրապես կփոխվի ոստիկանության ողջ համակարգը: Ոստիկանապետն ինձ ասում է՝ տեսեք 40 քրեական գործ ենք հարուցել համակարգի աշխատողների նկատմամբ: Բայց հավատացեք՝ նույնիսկ հարուցված քրեական գործերի քանակով չէ, որ պետք է փոխել մթնոլորտը, հատկապես, որ այդ հարուցված գործերի մեծ մասը հարուցվել է ոչ ձեր նախաձեռնությամբ: Կարևոր է, որպեսզի միջին օղակի սպաները, շարքային ոստիկանները տեսնեն ոստիկանության ղեկավար կազմի անզիջում պայքարը տարբեր երևույթների դեմ: Համոզված եղեք, եթե նրանք տեսնեն, ապա տասն անգամ կմտածեն, նոր ինչ-որ բան կանեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահը համոզված է, որ միայն այդ ձևով կարելի է հասնել համակարգում լուրջ խնդիրների լուծմանը: «Այլ ճանապարհ չկա: Իսկ եթե տեսան, որ ղեկավար կազմը ելնելով, այսպես ասած, տարբեր հանգամանքներից, հատկապես նրանից, որ լավ կադրեր չկան կամ չգիտեմ՝ տարբեր այլ պատճառներից, ներողամտություն է ցուցաբերում, ընդհանրապես հակված չէ խիստ պատժելու, ապա գործերը միշտ լինելու են մեզ ոչ բավարարող: Անհրաժեշտ են հստակ քայլեր, որոնք համոզիչ կլինեն Հայաստանի ժողովրդի համար, ում ծառայելու է կոչված ոստիկանությունը: Դուք պետք է հստակ ցույց տաք ապացուցվեք, որ ոստիկանները լինելու են շատ ավելի զգոն, շատ ավելի բարեխիղճ և շատ ավելի պատրաստված ու կարգապահ»,- ասել է Նախագահը:

Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ  կարող են հասնել և պետք է հասնեն  դրան: Նրա համոզմամբ՝ Հայաստանի հասարակության յուրաքանչյուր անդամ ոստիկանին պետք է համարի իր պաշտպանը, նրանից պետք է ակնկալի աջակցություն ցանկացած դժվարության դեպքում: «Վստահ եղեք, որ մեր պետությունը միշտ պատրաստ է ամուր թիկունք լինել ոստիկանին, նրա ծառայության արդյունավետությունը բարձրացնող բոլոր նախաձեռնություններին ու նաև վստահ եղեք, որ մենք պարբերաբար լուծելու ենք կարևոր սոցիալական խնդիրներ: Միգուցե այսօր կամ մեկ այլ առիթով ոստիկանապետն արդեն ձեզ կտեղեկացնի, թե մենք ինչպիսի սոցիալական խնդիր ենք լուծելու սկսած 2018թ. հունվարի 1-ից: Կարծում եմ՝ մենք դեռ հավելյալ հնարավորություն ենք ունենալու գնահատելու ոստիկանության հետագա գործունեությունը: Հուսով եմ, որ այդ ժամանակ կկարողանանք խոսել և արձանագրել զգալի ձեռքբերումներ»,- եզրափակել է Սերժ Սարգսյանը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]