Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Warner Bros.-ը ֆիլմ կթողարկի Բարբի տիկնիկի մասին

Warner Bros.-ը ֆիլմ կթողարկի Բարբի տիկնիկի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Mattel Inc. խաղալիքներ արտադրողը եւ Warner Bros. Pictures Group կինոստուդիան միավորվել են ֆիլմ նկարահանելու համար, որի հերոսները կդառնան Barbie շարքի տիկնիկները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես ասված Է Mattel-ի հաղորդագրության մեջ, ֆիլմում, որի նկարահանումները դեռ չեն սկսվել, գլխավոր դերակատարը կլինի ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբին, որն անցյալ տարի «Օսկար»-ի Էր անվանակարգվել «Տոնյան՝ ընդդեմ բոլորի» կինոնկարի համար:

«Barbie-ն ամենաուղենիշային ֆրանշիզաներից մեկն Է աշխարհում, եւ մենք երջանիկ ենք այն մեծ Էկրան փոխադրել Warner Bros.-ի եւ Մարգո Ռոբիի հետ միասին»,-հայտարարել Է Mattel-ի տնօրենների խորհրդի նախագահ Ինոն Քրեյզը: Ավելի վաղ Mattel-ն արդեն փորձել Էր Sony Pictures կինոստուդիայի հետ ֆիլմ նկարահանել Barbie տիկնիկների աշխարհի մասին, բայց տարբեր խնդիրների պատճառով նախագիծը դադարեցվել Էր: Ըստ լուրերի, տիկնիկի դերը կարող Էին խաղալ Էնն Հեթեուեյը կամ կատակերգական դերասանուհի Էմի Շումերը: 2018 թվականի սեպտեմբերին Mattel-ն ստեղծել Է հատուկ ստորաբաժանում, որն զբաղվում Է ընկերությանը պատկանող բրենդների մոտիվներով կինոնկարների ստեղծմամբ: Mattel Films ստորաբաժանումը գլխավորել Է հայտնի պրոդյուսեր Ռոբի Բրեները, որն աշխատել Է «Գնորդների դալլասյան ակումբը» օսկարակիր ֆիլմի վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]