Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Որոշ վիրավորական արտահայտություններ կարող են պաշտպանված լինել ազատ խոսքով. ինչպես է Արփինե Հովհաննիսյանը վերահսկելու համացանցը

Ազգային ժողովի ՀՀԿ-ական փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը երեկ իր և իր ընտանիքի անդամների դեմ սպառնալիքների հետ կապված հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ Բացի դրանից՝ Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ այսուհետև հետևողական է լինելու, որպեսզի քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոցներ կիրառվեն իր վերաբերյալ վիրավորական (հայհոյախառն) գրառումներ և մեկնաբանություններ կատարող և տարածող անձանց նկատմամբ։

Արփինե Հովհաննիսյանը նաև հորդորել էր զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին իր այս հայտարարությունը դիտարկել որպես լրատվական բոլոր հարթակներից, այդ թվում՝ ֆեյսբուքյան էջերից իր վերաբերյալ վիրավորական (հայհոյախառն) գրառումների հեռացման առաջնային ծանուցում։ «Ես դիմելու եմ դատարան յուրաքանչյուր մեկնաբանության և գրառման համար՝ հայցեր ներկայացնելով ներառյալ այն սուբյեկտների դեմ, ովքեր չեն հեռացրել կամ շարունակել են հարթակ տրամադրել վիրավորական (հայհոյախառն) գրառումների համար նույնիսկ ծանուցումից հետո։ Ես պատրաստվում եմ օգտվել իմ իրավունքների պաշտպանության ողջ իրավական գործիքակազմից՝ ընդհուպ դիմելով մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասված էր Արփինե Հովհաննիսյանի գրառման մեջ։

Նա ավելացրել էր, որ լինելով քաջատեղյակ միջազգային չափանիշներին, սկզբունքներին, նախադեպերին, յուրաքանչյուր անգամ պատշաճ ծանուցելու է հայհոյանքների համար հարթակ տրամադրած և հարթակ դարձած լրատվամիջոցներին և անձանց, թեև մեր օրենսդրությամբ և ՄԻԵԴ նախադեպերով վիրավորական մեկնաբանությունների հեռացման համար նախապես ծանուցելու պարտականություն սահմանված չէ։

«Սրանով լրատվամիջոցները հնարավորություն կունենան ողջամիտ ժամկետներում հեռացնել նման մեկնաբանությունները, որպեսզի որևէ կերպ չխոչընդոտվի նրանց գործունեությունը, և որևէ կերպ չխաթարվի խոսքի ազատությունը»,- գրել էր Արփինե Հովհաննիսյանը։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը թեև կարծում է, որ այսօր համացանցում վերահսկողություն սահմանելը բարդ գործընթաց է, միևնույն ժամանակ կարգավորման անհրաժեշտություն տեսնում է, քանի որ համացանցը ողողված է հայհոյանքներով։

Արա Ղազարյանի խոսքերով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումն այս հարցում այն է, որ որոշ խիստ առանձնահատուկ դեպքերում որոշ վիրավորական արտահայտություններ կարող են պաշտպանված լինել ազատ խոսքով։ Բայց սա այն դեպքում, երբ այդ վիրավորական արտահայտությունների տակ կա քաղաքական խոսք։ «Բայց եթե անձը վիրավորական արտահայտություն է անում զուտ վիրավորելու համար, ապա այս դեպքում քաղաքացիական պատասխանատվության հարց է առաջանում, և Արփինե Հովհաննիսյանը կարող է դիմել քաղաքացիական դատարան»,- ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է քրեական մասին, այսինքն` ոստիկանության դիմելուն և ոստիկանության ներգրավմանը համացանցին, ապա, Ղազարյանի խոսքերով, դա կարող է լինել միայն ատելության խոսքի պարագայում, սակայն ատելության խոսքի վերաբերյալ հոդվածը Քրեական օրենսգրքում այնքան թույլ է, որ գրեթե ոչ ոք դրանից չի օգտվում։ «Բացի դրանից՝ քաղաքական կուլտուրան տարիներ շարունակ այնպիսին է եղել, որ լրջությամբ չեն վերաբերել ատելության քարոզին։ Նույն Արփինե Հովհաննիսյանի թիմի իշխանության տարիներին երբեք լուրջ վերաբերմունք չի ցուցաբերվել դրան։ Երբեք քրեական գործեր 226 հոդվածով չեն հարուցվել, քանի որ, նախ, հոդվածն էր թույլ և հետո կոնյուկտուրան դա թույլ չէր տալիս։ Իսկ հիմա կոնյուկտուրան փոխվել է, դրա կարիքը կա, բայց հոդվածը մնում է թույլ։ Ընդգծեմ, որ ատելության խոսքը քրեական պատասխանատվություն է առաջացնում, եթե ռասայական, ազգային պատկանելության և կրոնական համոզմունքների հիմքով է արվում։ Դրա համար մեզ մոտ այդ դաշտը պետք է ուժեղացվի, քանի որ ատելության խոսքը չափազանց տարածված է։ Բայց կրկնում եմ, եթե այդ վիրավորական արտահայտությունների հիմք է հանդիսացել քաղաքական խոսքը, ապա հասարակությունը այս դեպքում հանդես է գալիս որպես երրորդ կողմ, և հայցվորների շանսերը էապես նվազում են։ Պարզապես պետք է հստակեցնել՝ Արփինե Հովհաննիսյանի կամ ալ անձի նկատմամբ ատելության խոսք, վիրավորական արտահայտություններ հնչեցնելու հիմքում արդյոք քաղաքական խոսքն է, թե ոչ։ Էս հստակությունն էլ մեծամասամբ դժվար է, եթե ոչ անհնարին»- ընդգծեց Արա Ղազարյանը՝ հավելելով, որ առավել ևս խորհուրդ չի տրվում դատարան դիմել՝ ընդդեմ լրատվամիջոցների, քանի որ լրագրողներն ու լրատվամիջոցները բավականին պաշտպանված են այս առումով։

Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանի այս հայտարարություններից զատ, Փաստաբանների պալատն էլ հանդես է եկել համացանցում հայհոյանքը քրեականացնելու նախաձեռնությամբ, որը վերջերս ԱԺ-ում ներկայացրեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Այս նախաձեռնությունը, Ղազարյանի խոսքերով, ռիսկեր է պարունակում և ցանկալի է, որ դա մնա քաղաքացիաիրավական դաշտում, այլ ոչ թե մտնի քրեական դաշտ, որի դեպքում արդեն ոստիկանությունը մտնում է համացանց, օպերատիվ հետախուզական աշխատանքներ է իրականացնում և սկսում է համացանցում պատրուլի դեր խաղալ, որը լրջորեն վնասելու է ազատ, անկաշկանդ խոսքը։ «Բայց միևնույն ժամանակ պետք է նաև եղանակ գտնել ֆեյքերի դեմն առնելու համար, բայց կրկին քաղաքացիաիրավական պատասխանատվության դաշտում։ Քրեաիրավականը՝ միայն ծայրահեղ դեպքում, երբ առկա է համացանցում»,- ասաց Ղազարյանը։

Հատկապես ԶԼՄ-ների մասով Արփինե Հովհաննիսյանի «հանձնարարականը» զայրացրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին։ «Ինչ է նշանակում՝ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն իր գրառումը կարող են դիտարկել որպես իրենց բոլոր հարթակներից, այդ թվում՝ ֆեյսբուքյան էջերից իր վերաբերյալ վիրավորական (հայհոյախառն) գրառումների հեռացման առաջնային ծանուցում։ «Այսինքն՝ պետք է հատուկ հերթապահես ու ժամանակ տրամադրես տիկնոջն ուղղված հայհոյանքները հեռացնելու համար։ Լավ կանի այդ տիկինը ասի՝ երբևէ մտահոգվել է, թե ինչու է այդքան ատելություն հավաքել իր շուրջը։ Այս ատելությունը մեկ օրվա բան չէ, այն կուտակվել է տարիներ շարունակ։ Այնպես որ, թող մտածի և մտածի միայն այս մասին»,-ասաց Ժաննա Ալեքսանյանը։

Նկատենք, որ ՄԻԵԴ-ն իր նախադեպային որոշումներում փաստել է, որ, մասնավորապես, քաղաքական քննադատությունը հաճախ դուրս է գալիս իր շրջանակներից և մտնում անձնական ոլորտ: Դրանք են, ըստ ՄԻԵԴ-ի, քաղաքականության և գաղափարների ազատ բանավեճի վտանգները, որոնք միաժամանակ ժողովրդավարական հասարակության երաշխիքներն են, և սեփական նախաձեռնությամբ քաղաքական ակտիվ գործունեության մեջ մտած անձինք պետք է ավելի հանդուրժող լինեն քննադատության նկատմամբ։

Քաղաքական գործիչների նկատմամբ ընդունելի քննադատության սահմանները, ըստ ՄԻԵԴ իրավական դիրքորոշման, ավելի լայն են, քան մասնավոր անձանց պարագայում։ Ի տարբերություն վերջիններիս՝ քաղաքական գործիչներն անխուսափելիորեն և գիտակցաբար իրենց հասանելի են դարձնում արված յուրաքանչյուր խոսքի և գործի նկատմամբ լրագրողների ու հանրության լայն խավերի ընդգծված ուշադրության համար, և նրանք այդ կապակցությամբ պարտավոր են հանդուրժողականության ավելի մեծ աստիճան դրսևորել (Lingens v.Austria, գանգատ թիվ 9815/82,8-ը հուլիսի 1986 թվական)։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում