Ամերիկացի դերասաներ Բրեդ Փիթը և Լեոնարդո Դի Կապրիոն ԱՄՆ քաղաքացիներին կոչ են արել մասնակցել երկրի կոնգրեսի միջանկյալ ընտրություններին: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Նշվում է, որ դերասաններն ընդգծել են նոյեմբերի վեցին կայանալիք քվեարկության կարևորությունը:
«Հաջորդ շաբաթ մեր երկրի ճակատագիրը կորոշվի»,-հայտարարել է ԴիԿապրիոն:
Նա հավելել է, որ ընտրությունների արդյունքները կարող են ազդել ամերիկացիների ճակատագրի վրա:
Փիթը հավելել է, որ այդ ընտրությունները կկանխորոշեն կլիմայի խնդրի ապագան, արդարադատության, կրթության ֆինանսավորման և փոքրամասնությունների իրավահավասարության բարեփոխումները: