Կարծիք

11.07.2019 13:04


Փաշինյա՛ն, եթե հազարներով դուրս գանք փողոց, դու ժողովրդի դեմ տանկեր էլ կհանես

Փաշինյա՛ն, եթե հազարներով դուրս գանք փողոց, դու ժողովրդի դեմ տանկեր էլ կհանես

Նիկոլ Փաշինյանը սեփական վարկանիշը պահելու համար մանիպուլացնում է մարդկանց և ազդում նրանց էմոցիոնալ դաշտի վրա։ Մեկ տարի շարունակ նա խոսում է մարտի 1-ի բացահայտման, մեղավորներին պատժման մասին։ Նա և մանիպուլացված ժողովուրդը դատապարտում ու մեղադրում է երկրի ղեկավարին, ով ընդամենը փորձել է պահպանել երկրի ներքին կայունությունը և զսպել Նիկոլ Փաշինյանի, ԼՏՊ-ի, Ալիկ Արզումանյանի կողմից մանիպուլացված և արդեն չափ ու սահման կորցրած քաղաքացիներին։ Այո՛, ցավալի է տասը զոհ, գլուխ եմ խոնարհում բոլորի շիրիմների առջև։

Երեկ նոր Հայաստանում, որի ղեկավարը սեր, թավիշ է քարոզում, անցկացվեց բողոքի խաղաղ ակցիա, մասնակիցների թիվը մոտավոր հարյուր էր, այդ հարյուր հոգու դեմ Փաշինյանի ոստիկանապետը դուրս էր բերել 700-ից ավելի ոստիկան, ոստիկանական մեքենաներ, նույնիսկ խոսակցություն կար, որ պատրաստվում են ջրցան բերել։ Սա աբսուրդ է, զավեշտի հասնող իրավիճակ։ Փաշինյանի ոստիկանները բերման ենթարկեցին 6 ակտիվիստի, հարվածեցին բողոքի ակցիային մասնակցող հաշմանդամ ակտիվիստին, ծեփեցին ու ասֆալտին փռեցին կանանց, ինչի արդյունքում վատացավ մի քանիսի ինքնազգացողությունը։

Մենք ընդամենը հարյուրն էինք, Փաշինյա՛ն, և ընդամենը երթ էինք անում, Փաշինյա՛ն, եթե հազարներով դուրս գանք փողոց, դու ժողովրդի դեմ տանկեր էլ կհանես, բայց ոչ թե երկրի ներքին անվտանգությունը պահպանելու համար, ինչպես եղավ 2008-ին, այլ շանտաժով ու մանիպուլյացիայով ճանկածդ պաշտոնը պահպանելու համար։

Անահիտ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը