Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանը նշվում է նաև գիտաժողովով

 Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանը նշվում է նաև գիտաժողովով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ հրատարակվել են գրողի կյանքին ու գործունեությանը վերաբերող մի շարք գրքեր, օտար լեզուներով են թարգմանվել նրա հեքիաթները, քառյակները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին խոսվեց գրողի հոբելյանին նվիրված գիտաժողովի բացմանը: Այն մեկնարկեց հոկտեմբերի 21-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում:

«Հովհաննես Թումանյանն ամենասիրված ու ընթերցված գրողներից է: Թումանյանի երազանքն էր` Հայաստանն ունենա ակադեմիա, որի ստեղծման համար նա ջանքեր էր գործադրում անգամ ամենակրիտիկական տարիներին: Խորհրդանշական է, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան իր կարևոր ավանդը պետք է բերեր մեր երկրի զարգացմանը»,-նշեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

Նա շեշտեց, որ գիտաժողովի մասնակիցները ընթերցելու են 71 զեկույց: Նրանք պատմագիտության, ազգագրության, արվեստաբանության ու լեզվաբանության տեսանկյուններից են անդրադառնալու Թումանյանի ստեղծագործություններին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչ Երանուհի Մարգարյանը հիշեցրեց, որ Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների օրացույցում:

«Հոբելյանների կապակցությամբ տարվա ընթացքում  բազմաթիվ միջոցառումներ ու ծրագրեր են անցկացվել: Հատկապես կարևոր է մի քանի օր առաջ Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված «Զրույց ժամանակի հոլովույթում» խորագրով ցուցահանդեսը: Կարևոր ձեռքբերում է  մեծանուն մտավորականի կյանքին ու գործունեությանը նվիրված հիմնարար գիտական աշխատությունների հրատարակումը: Այս համատեքստում  լուրջ հետազոտություններ է անցկացրել ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, որն առաջարկել էր հրատարակման «Հովհաննես Թումանյանի կյանքի, ստեղծագործության տարեգրությունը 1920-23 թվականներ» գրքի չորրորդ ու «Թումանյանի ժամանակի գրաքննադատական մտքի գնահատությամբ» գրքի առաջին հատորները, որոնց  հրատարակմանն աջակցում է  ՀՀ ԿԳՄՍ-ի նախարարությունը»,-ընդգծեց Մարգարյանը:

Գիտական նստաշրջանը կշարունակի աշխատանքը մինչև հոկտեմբերի 25-ը: Հոկտեմբերի 22-ին նստաշրջանը տեղի կունենա ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, հոկտեմբերի 23-25-ին՝ ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]