Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ծխելը եւ ալկոհոլն արագացնում են մարդու ծերացումը. գիտնականներ

Ծխելը եւ ալկոհոլն արագացնում են մարդու ծերացումը. գիտնականներ
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ քանակությամբ ալկոհոլի եւ ծխախոտի օգտագործումն իրոք հանգեցնում Է այն բանին, որ մարդիկ սկսում են ծերանալ «արտաքուստ» եւ իրենց տարիքից անհամեմատ ավելի մեծ են երեւում: Այդ մասին բժիշկները հայտարարում են Journal of Epidemiology & Community Health հանդեսում հրապարակված հոդվածում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեզ առաջին անգամ հաջողվեց ցույց տալ, որ ոգելից խմիչքները եւ սիգարետները արագացնում են մարդու դեմքի եւ մարմնի նկարագրում այն առանձնահատկությունների հայտնվելը, որոնք սովորաբար կապվում են ծերության հետ: Դրա հետեւանքով ծխախոտի եւ ոգելից խմիչքների սիրահարներն իրենց տարիքից զգալիորեն ավելի մեծ են երեւում: Դա կարող Է լինել այն բանի հետեւանքը, որ ե՛ւ այս, ե՛ւ այն սովորույթը կարող Է արագացնել ամբողջ մարմնի ծերացումը»,-հայտարարել Է Կոպենհագենում Հարավային Դանիայի համալսարանի աշխատակցուհի Աննա Շոուն:

Վերջին տասնամյակում գիտական մամուլում հայտնվել են մի քանի տասնյակ ուսումնասիրություններ, որոնց հեղինակները հայտարարում Էին ալկոհոլային խմիչքների օգտագործման եւ մի շարք օրգաններում քաղցկեղի զարգացման միջեւ կապի առկայության մասին:

Օրինակ՝ 2010 թվականին գիտնականները ցույց են տվել, որ մեծ քանակությամբ գարեջրի օգտագործումը կարող Է արագացնել աղիների քաղցկեղի զարգացումը, 2011 եւ 2013 թվականներին բացահայտել են կապը ալկոհոլի եւ կրծքագեղձի քաղցկեղի միջեւ: Մյուս դիտարկումները ցույց են տվել, որ ծխախոտի եւ ալկոհոլի զուգորդումն ուժեղացնում Է վերջինիս քաղցկեղածին ազդեցությունը:

Շոուն եւ նրա գործընկերները մեծ քանակությամբ ոգելից խմիչքներ եւ սիգարետներ օգտագործելու եւս մեկ բացասական ազդեցություն են բացահայտել՝ վերլուծելով այն տվյալները, որոնք հավաքվել են սրտի եւ անոթների առողջության երկարատեւ դիտարկումների ընթացքում, որոնք Կոպենհագենի բնակիչների շրջանում կատարվել են 1976-ից մինչեւ 2003 թվականը:

Դանիայի սոցիալական ծառայությունները, որոնք անցկացրել են այս դիտարկումները, հետեւել են ոչ միայն 11 հազար դանիացիների արյունատար համակարգի առողջությանը, այլեւ ամենատարբեր տեղեկություններ են հավաքել նրանց նկարագրի, սննդակարգի եւ վնասակար սովորությունների մասին: Դա գիտնականներին թույլ Է տվել գնահատել այն, թե ինչպես Է մեծ քանակություններով ծխախոտի եւ ալկոհոլի օգտագործումն ազդում դանիացիների առողջության վրա:

Բացի լյարդի, թոքերի եւ մյուս օրգանների աշխատանքի տիպիկ փոփոխություններից, գիտնականները նկատել են մի քանի անսովոր բաներ, որոնք բնորոշ են մոլի ծխողներին եւ անզուսպ հարբեցողներին: Օրինակ, նրանցից շատերի մոտ հայտնվել են այսպես կոչված եղջերաթաղանթային աղեղներ՝ աչքերի եղջերաթաղանթի մեջ խոլեստերինի եւ այլ ճարպերի նստվածքներ, ինչպես նաեւ դեղնավուն թիթեղիկներ՝ կոպերի ու մաշկի մյուս հատվածների վրա, եւ կնճիռներ՝ ականջների բլթակներին: Շաբաթական միջին հաշվով 350 գրանից ավելի մաքուր սպիրտի օգտագործումն այս բոլոր շեղումների զարգացման հավանականությունը մոտավորապես 33-35 տոկոսով մեծացրել Է ինչպես տղամարդկանց, այնպես Էլ կանանց շրջանում: Նմանօրինակ փոփոխություններ դիտվել են այն ծխողների շրջանում, որոնք մի քանի տասնամյակի ընթացքում օրական 20-ից ավելի սիգարետ են օգտագործել:

Հետաքրքրականն այն Է, որ մարդու նկարագրի այս բոլոր փոփոխությունները, ինչպես նշում են գիտնականները, սովորաբար բնորոշ են բոլորովին այլ կատեգորիայի մարդկանց՝ տարեցներին եւ գենետիկական տարբեր արատներ ունեցողներին, որոնք մարդուն ստիպում են ժամանակից շուտ ծերանալ եւ մեռնել դեռ պատանեկան տարիքում: Հետեւաբար, կարելի Է խոսել այն մասին, որ ոգելից խմիչքների եւ ծխախոտի չարաշահումն իրոք ծերացնում Է մարդու մարմինը, ընդ որում, ինչպես նշում են հետազոտողները, դա կարող Է իր կնիքը թողնել մարդու թե՛ արտաքինի, թե՛ ներքինի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]