211652_close_icon
views-count17201 դիտում article-date 23:14 09-07-2017

Հայ երգչուհին միջազգային փառատոնից վերադարձել է 3 հաղթանակով.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Բուլղարիայի Օբզոր քաղաքում շաբաթներ առաջ կայացել է ամենամյա «OBZOR’s HOPE» մանկական և երիտասարդական արվեստի միջազգային փառատոնը: Փառատոնին մասնակցել է նաև Հայաստանը: Հայաստանը ներկայացրել է Լիլիթ Գևորգյանը, ով ներկայացել է է 19-23 տարիքային խմբում: Այս մասին մեր թղթակցին հայտնել է «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ի( WAPA) նախագահ Արման Ղուկասյանը: Լիլիթը ներկայացել է 3՝ ջազի կատարում, Էստրադայի կատարում և մայրենի լեզվով կատարում նոմինացիաներում և 3 ում էլ հաղթող ճանաչվել: Հայերեն լեզվով երգչուհին կատարել է Արամ Ավագյանի- «Հայաստան» երգը, որի համար արժանացել է «Գրան պրի» մրցանակի: «OBZOR’s HOPE»-ին մասնակցել են նաև Ռուսաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ղրղզստանը, Բուլղարիան, Ուրկրաինան և Լեհաստանը: Մրցույթը անց է կացվել 5 տարբեր տարիքային խմբերի միջև՝ 6-8, 9-12, 13-15, 16-18 և 19-23 տարեկան: Մրցույթ-փառատոնի ժյուրիի նախագահը WAPA-ի նախագահ Արման Ղուկասյանն է եղել, ով էլ երգչուհուն ներկայացրել է միջազգային փառատոնում: [color=#EF2929] SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է երգչուհուն և մաղթում նոր հաղթանակներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր