Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արդարադատության նախարարն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին

Արդարադատության նախարարն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով 
ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում նախարար Հարությունյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչ Դեզիրը քննարկել են Հայաստանում խոսքի ազատության վիճակը և անդրադարձել   Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով կարծիք արտահայտելու ազատության և տեղեկատվություն ստանալու իրավունքի համար առավել շատ սահմանված երաշխիքներին:

Նախարարի խոսքով, սահմանադրական փոփոխություններից հետո Արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել օրենսդրության համապատասխանեցմանը մայր օրենքին: Այդ համատեքստում նախարար Հարությունյանը գործընկերոջ հետ քննարկել է տեղեկատվության ազատությանը, անձնական տվյալների և լրագրողների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական բարեփոխումների իրականացման ընթացքն ու կարևորել հավաքների անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների և լրագրողների համար վերապատրաստման դասընթաց անցկացնելու հարցը:

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը նշել է, որ Հայաստանը ԵԱՀԿ լավագույն գործընկերներից է և ընդգծել տեղեկատվության ազատության ոլորտում համագործակցությունն ավելի խորացնելու պատրաստակամությունը:

Հանդիպման ավարտին  ԵԱՀԿ կողմից տեղեկատվության ազատության ոլորտի բարեփոխմանն ուղղված փորձագիտական կարծիք ու խորհրդատվություն ստանալու պայմանավորվածություն է ձեռք բերվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]