Եվրոպան եվրոպացիների համար․ Դալայ Լաման կոչ է անում միգրանտներին վերադարձնել տուն
Դալայ Լաման հակասություններ է առաջացրել, հայտարարելով, որ Եվրոպան պետք է պահվի եվրոպացիների համար, իսկ Աֆրիկայից կամ մահմեդական երկրներից միգրանտները, ի վերջո, պետք է վերադարձվեն տուն: Այս մասին գրում է The Sun-ը։
83-ամյա Դալայ Լաման հարցազրույց է տվել BBC-ին Հիմաչալ-Պրադեշ նահանգում, որտեղ նա ապրում է 1959 թ.-ին Տիբեթից փախչելուց հետո:
Դալայ Լաման ասել է, որ «եվրոպական երկրները պետք է ընդունեն միգրանտներին, նրանց կրթի ու վերապատրաստի, իսկ հետո նպատակը պետք է լինի է նրանց սեփական հող վերադարձնելը»:
Հարցին, թե փախստականներին արդյոք պետք է թույլատրվի մնալ Եվրոպայում, եթե նրանք այն ցանկանան, հոգևոր առաջնորդն ասել է․ «Սահմանափակ թվով, OK է, բայց ամբողջ Եվրոպան, ի վերջո, դառնա մահմեդական երկի՞ր, կամ աֆրիկյա՞ն։ Անհնար է»:
Դալայ Լաման ասել է, որ նպատակը պետք է լինի այն, որ միգրանտները վերադառնան իրենց երկիր ու վերակառուցեն այն, քանի որ մարդիկ ավելի լավ են մտածում իրենց սեփական հողում։
«Ավելի լավ է Եվրոպան պահել եվրոպացիների համար»,-ասել է Դալայ Լաման։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին