Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին տարեդարձի առթիվ
17:40, 25 Հունիս 2018
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, ուղերձում ասված է․
«Հարգելի՛ Արմեն Վարդանի,
Ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Համոզված եմ հայ-ուկրաինական երկխոսության արդյունավետ շարունակման անհրաժեշտության մեջ՝ ի շահ մեր երկու պետությունների ժողովուրդների:
Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն եւ հաջողություններ պատասխանատու պետական գործունեության մեջ»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում