20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երբ կա հասարակական պահանջ, երբ կա բողոք, դա երբեք անհետևանք չի մնում. «Ելք»

Ազգային ժողովոի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ու Գևորգ Գորգիսյանն ասում են, որ այլ ճանապարհ, քան իշխանությունն ընտրության միջոցով փոխելն է, այս պահին ճկա:

«Մեկ տարի չի անցել այն օրվանից, երբ մենք բուռն պայքարում էինք պատճառների դեմ, իշխանությունների դեմ, դա ընտրական պրոցեսն էր: Եվ այլ ճանապարհ, քան ընտրության միջոցով իշխանություն փոխելը, այս պահին մենք չենք տեսնում: Եվ հենց այդ ճանապարհով մենք գնացել էինք պայքարելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գորգիսյանը:

«Երբ կա հասարակական պահանջ, երբ կա բողոք, դա երբեք անհետևանք չի մնում: Մենք ստիպելու ենք Հանրապետական մեծամասնությանը, որ նրանք այլևս չկարողանան ասել՝ ժողովուրդը մեզ տվել է վստահության քվե: Այդ թեզը պետք է կոտրել, և դա կարող է անել միայն հասարակությունը՝ իր բողոքը ցույց տալով»,- ընդգծեց Գորգիսյանը:
 Լենա Նազարյանն էլ հավելեց, որ իրենց բողոքն ուղղված է իշխանությունների, Հայաստանի Հանրապետական կուսակցության, Ազգային ժողովի մեծամասնության դեմ, քանի որ հենց նրանց որոշումների կայացման արդյունքում է այս վիճակը ստեղծվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ