945 դիտում
15:50 17-09-2019
Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Էկոնոմիկայի և նորարարության նախարարությունում
Լիտվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում սեպտեմբերի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց Լիտվայի Էկոնոմիկայի և նորարարության նախարարություն, որտեղ փոխնախարար Գինտարաս Վիլդան և ոլորտային պատասխանատուները ներկայացրին բարձր տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, նորարարության, ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտներում Լիտվայի ձեռքբերումները և դրանք՝ այլ երկրներ արտահանելու գործընթացների կարգավորման իրենց փորձը:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը, ներկայացնելով ՏՏ, ՏՏ լուծումների, նորարարության, ստեղծարար կրության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, ի դեմս ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Արմաթ ինժեներական լաբորատորիաների ցանցի և Հայկական ազգային ինժեներական լաբորատորիայի, «Ինժիներական քաղաք» նախաձեռնությունների, ընդգծեց, որ բարձր տեխնոլոգիաների և նորարարության վրա հիմնված տնտեսության զարգացումը կառավարության առաջնահերթությունն է:
ՀՀ ԱԳ նախարարը և Լիտվայի Էկոնոմիկայի և նորարարության նախարարը գոհունակությամբ ընդգծեցին, որ երկու երկրներին միավորում է ապագայի նույն տեսլականը, ինչը փոխգործակցության և երկկողմ օրակարգի հարստացման նոր ու խոստումնալից հեռանակարներ է բացում: Այդ առնչությամբ ընդգծվեց այդ ոլորտներում փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի նախաձեռնման համար անմիջական դերակատարների հանդիպման հարթակների ձևավորման կարևորությունը:
Նմանատիպ նյութեր
5645 դիտում
22:22 14-03-2017
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Էկոնոմիկայի նախարարի հետ
Այս բաժնից
259 դիտում
12:37 29-03-2024
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
463 դիտում
12:15 29-03-2024
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
295 դիտում
12:02 29-03-2024
Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում