5819 դիտում
13:53 13-11-2018
Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի նկատմամբ դատական գործընթացի բեմականացումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի Հանրապետությունը համապատասխան աշխատանքներ է տանում Ադրբեջանում գերեվարված Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Մեր հայրենակցին հայրենիք վերադարձնելու հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում»,-նշեց նա։
Անդրադառնալով Ադրբեջանում Կ. Ղազարյանի նկատմամբ դատական գործընթաց սկսելու վերաբերյալ հարցին՝ Ա. Նաղդալյանը շեշտեց, որ ի սկզբանե հստակ էր, որ Ադրբեջանի իշխանությունները փորձելու են անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացու ներգրավմամբ թատերական ներկայացում բեմականացնել՝ տեսախցիկների առջև վերջինիս ներկայացնելով որպես դիվերսանտի, սակայն նրանց առաջնային սցենարը, կարծես, տապալվեց, քանի որ Կարեն Ղազարյանն ունի հոգեկան խնդիրներ, և պարտադիր զինվորական ծառայության չէր զորակոչվել:
«Հայաստանը Կարեն Ղազարյանի առողջական վիճակի վերաբերյալ բոլոր ապացույցները միջազգային կազմակերպությունների միջոցով փոխանցել էր, որոնք ակնհայտորեն անտեսվել են Ադրբեջանի կողմից: Փաստացի դատական գործընթաց բեմականացնելով՝ Ադրբեջանը փորձում է ծանր մեղադրանքով մեղադրել ակնհայտ առողջական խնդիրներ ունեցող մարդու, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է»,- ընդգծեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:
Նմանատիպ նյութեր
757 դիտում
22:21 03-10-2023
ԼՂ հայերի բռնի տեղահանումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է․ Կատրին Կոլոննա
Այս բաժնից
256 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
649 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
262 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին