211652_close_icon
views-count70188 դիտում article-date 16:00 30-06-2020

Արտակարգ իրավիճակ Վերին Լարսում. 20-ից ավելի Հայաստանի քաղաքացիներ տևական ժամանակ է՝ գիշերում են մեքենաների մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ն ահազանգ է ստացել Վերին Լարսում մնացած քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ արդեն 10 օրից ավելի է, ինչ մնացել են Վերին Լարսում՝ մեքենաների մեջ, եւ չեն կարողանում հասնել Հայաստան: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Ղարիբյանն ասում էր. «Անորոշ վիճակով մնացել ենք այստեղ, զանգում ենք Ռուսաստանում Հայաստանի դեսպանատուն, հեռախոսին չեն պատասխանում: Տեղեկություն էր հասել, որ թռիչք է լինելու, մի քանի օր առաջ զանգեցինք, ասեցին՝ նման բան չկա, բայց պարզվում է, որ այսօր թռիչք է եղել։ Ոչ առաջ ենք կարողանում գնալ, ոչ՝ հետ, ձեռքներիս գումարն էլ վերջացել է արդեն: 10 օրվա մեջ ոչ ոք մեզ հետ ոչ կապ հաստատեց, ոչ մեր խնդրով հետաքրքրվեց: Ով որտեղ հասցնում մնում ա, աթոռներին նստած ու մեքենաների մեջ ենք քնում»-,ասաց Կարենը՝ նշելով, որ Լարսում այս պահին 20-ից ավելի քաղաքացիներ կան մնացած:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր