Քաղաքապետարանն այս գործով չի զբաղվում, չի ասում՝ բարձրացնենք, տեսնենք՝ տակը ինչ կա. Երեւանի բնակիչը պայքարում է 20 տարի

Երեւան քաղաքի բնակչուհի Արմինե Թանգիյանն արդեն 20 տարի է՝ ընտանիքի հետ միասին պայքարում է սեփական բնակարանում հանգիստ ապրելու եւ բնակարանը լիարժեք տնօրինելու իրավունքի համար:

«Հայկական ժամանակի» խմբագրություն դիմած Թանգիյանն ապրում է Մաշտոցի պողոտա 31 հասցեի 2-րդ հարկում: Նշված հասցեի իր բնակարանի տակ գտնվող նկուղային եւ առաջին հարկի տարածքները սեփականության իրավունքով 1999 թվականից պատկանում են «ՋԻ ԷՍ ԷՆ Ոսկեվազ» ՍՊԸ-ին:

Ըստ Թանգիյանի՝ տարածքը ՀՀ ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ թրաֆիկինգի դեմ պայքարի վարչության նախկին պետ Նազարեթ Մնացականյանինն է, որը, տարիներ շարունակ օգտվելով պաշտոնական դիրքից, կարողացել է նաեւ անօրինական շինարարություն անել: Ընկերությունը տարածքում կատարել է շինարարական փոփոխություններ՝ կառուցապատելով Մաշտոցի պողոտայից դեպի հ. 31 շենքի բակ տանող կամարանցման (դալան) մի մասը, որը նախատեսված է եղել հետիոտնի համար: Նազարեթ Մնացականյանը նախ՝ տիրացել է տարածքին, շինարարություն սկսել, ապա՝ փակել կամարանցումը՝ խաթարելով շենքի բնակիչների եւ առհասարակ այդտեղով անցնող ցանկացած հետիոտնի անվտանգ տեղաշարժը, քանի որ կամարանցումը դարձել է մեքենայի համար նախատեսված նեղ դալան: Ի դեպ, այդ անհարմարությանը բախվեց նաեւ «Հայկական ժամանակի» թղթակիցը:

Լուսանկարում՝ նարնջագույն հատվածը նախկինում հետիոտնի համար նախատեսված կամարանցում է եղել, որը փակվել է ռեստորանի սեփականատիրոջ կողմից: Աջ կողմից անցնող հետիոտնը պետք է աճապարի՝ վրաերթի զոհ չդառնալու համար:

Բայց սա Թանգիյանին անհանգստացնող միակ խնդիրը չէ: «Ընկերությունը տարածքում կատարել է շինարարական փոփոխություններ, սակայն չկա Երեւանի քաղաքապետարանի որոշում, չկա իմ համաձայնությունը սեփական բնակարանիս պատին կից սենյակ կառուցելու համար: Ապօրինի շինությունը վաղուց ավարտված է: Ննջասենյակիս լուսամուտից 50 սմ հեռավորության վրա տեղադրել են իրենց ապօրինի սենյակի լուսամուտը»,- ասաց նա: Ռեստորանի սեփականատիրոջ լուսամուտի բացվելուց հետո Թանգիյանն ստիպված է եղել իր բնակարանի լուսամուտը փակել:

  

Ձախից առաջինը՝ Թանգիյանի ննջարանի փակված լուսամուտն է, ինչը նա ստիպված է արել, երբ ռեստորանի վերեւի հարկում ապօրինի լուսամուտ է բացվել:

Որոշ ժամանակ հետո «ՋԻ ԷՍ ԷՆ Ոսկեվազ» ՍՊԸ-ի սեփականատերը հ. 31 շենքի աջ կողմի ճակատային հատվածում տեղադրել է մի քանի մեծ օդափոխիչներ եւ անցել գործի: Ոստիկանության նախկին պաշտոնյան այդ շինությունն ի սկզբանե շահագործել է՝ որպես ռեստորան: Ըստ մեր զրուցակցի՝ ռեստորանը կոչվել է «Կամելոտ» անունով, որտեղ բազմիցս խրախճանք են արել Աժ նախկին պատգամավորները:

«Մեր բնակարանի հատակը բաղդատե ծածկ է արված, եւ հանկարծ որոշվում էր, որ գիշերվա ժամը 3-ին կարող են ընկերների բերել եւ կենդանի կլկլոցով մի ամբողջ շենքի անդորր խանգարել: Հետո երբ հազար տեղերով բողոքեցինք եւ ձայնամեկուսացման համար դիմեցինք, ռեստորանից ասեցին՝ 100-ից 150 հազար դոլար արժե, մենք չունենք, եթե բնակիչներն ունեն, թող տան՝ անենք»,- պատմեց Արմինե Թանգիյանը:

Ըստ նրա՝ «ՋԻ ԷՍ ԷՆ Ոսկեվազ» ՍՊԸ-ի սեփականատերը ժամանակին թույլ է տվել մեկ այլ ապօրինություն եւս. Մաշտոցի պողոտայի կողմից ռեստորանը մետաղե ճաղավանդակներով փակելու միջոցով զավթել է մայթային հատվածը, սեղաններ է դրել եւ օգտագործել առեւտրային նպատակներով: Բազմաթիվ ջանքերով մի կերպ հաջողվել է շենքի դիմացի տոնավաճառը վերացնել:

Քաղաքացու խոսքով՝ փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ Երեւանի քաղաքապետարանի թողտվությամբ Մաշտոցի պողոտայի վրա տարիներ շարունակ գոյություն ունի ապօրինի շինություն, որը չի կարող օրինականացվել: «Քաղաքապետարանը չի զբաղվում այս գործով, չի ասում՝ բարձրացնենք, նայենք՝ տակը ինչ կա, այլ հերթապահ պատասխան է տալիս: Ո՞րն է քաղաքապետարանի դերը, եթե ապօրինի շինությունը վերացնելու համար ես պիտի դատարաններ ընկնեմ: Ինչո՞ւ պիտի իր սխալների համար ես դատարաններով գումարներ ծախսեմ»,- ասաց նա՝ նկատելով, որ իրեն հորդորել են հարցին լուծում չգտնելու դեպքում այն կարգավորել դատական կարգով:

Քաղաքացին Երեւանի քաղաքապետարանին հորդորում է քանդել կամարանցման ապօրինի շինությունը եւ Մաշտոցի պողոտայի կողմից զավթված մայթային հատվածը բերել նախկին տեսքին:

Ի պատասխան մեր գրավոր հարցմանը՝ Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ Մաշտոցի պողոտայի 31 շենքի կամարանցումի հատվածում գտնվող կցակառույցը, որպես ինքնակամ շինություն, փաստացի հաշվառված է «ՋԻ ԷՍ ԷՆ ՈՍԿԵՎԱԶ» ՍՊԸ-ի անվամբ, եւ այդ շինության հետագա տնօրինման հարցը ենթակա է քննարկման ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման եւ տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշման շրջանակներում: Թե հատկապես ինչ նկատի ունեն կառավարության մի ամբողջ որոշման հղում անելով՝ չեն մանրամասնել: 

Բացի այդ, կարեւոր են համարել նկատել, որ վերոգրյալի մասին բազմիցս գրավոր տեղեկացվել է քաղաքացի Արմինե Թանգիյանին: 

Ինչ վերաբերում է Մաշտոցի պողոտայի հ. 31 շենքի եւ հ. 26 հասցեի դիմային հատվածի հարթակին, ապա հայտնում են. «Այն փաստացի ներառված է Մաշտոցի պողոտայի հ. 31 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքին հատկացված հողամասում, ուստի վերոհիշյալ կցակառույց շինության ու հիշյալ տարածքի դիմային հարթակի շահագործման արդյունքում նույն շենքի մյուս համասեփականատերերին պատկանող անշարժ գույքին կամ սեփականության իրավունքին հասցվելիք հնարավոր վնասներին վերաբերող փաստական հանգամանքները համապատասխան մասնագիտական փորձագիտական կամ տեխնիկական հետազննության եզրակացությամբ հիմնավորելու դեպքում (որը պետք է ապահովվի շահագրգիռ անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից) կարող են իրենց օրինական շահերի խախտման հետեւանքները վերացնելու պահանջները քննարկել նույն շենքի համասեփականատերերի հետ սահմանված կարգով հրավիրված ժողովում»: 

Քաղաքապետարանից նաեւ նկատում են՝ փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում Արմինե Թանգիյանի սեփականության իրավունքի կամ օրինական շահերի խախտումները վերականգնելու պահանջները ենթակա են բողոքարկման դատական կարգով:

«Քաղաքացին հետաքրքրվում է, թե ո՞րն է Երեւանի քաղաքապետարանի դերը, եթե ապօրինի շինության քանդման համար ինքը պիտի ընկնի դատական քաշքշուկների մեջ»,- մեր այս հարցը անպատասխան է մնացել:

Տպել
2722 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ