ԱՄՆ-ն կոչ է արել Բաքվին հարգել մարդու հիմնարար ազատությունները

ԱՄՆ-ն կոչ է արել Բաքվին հարգել մարդու հիմնարար ազատությունները

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտահոգված է Ադրբեջանում ընդունված կուսակցությունների մասին օրենքով։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ կոչ անելով հարգել մարդու հիմնարար ազատությունները։

«ԱՄՆ-ն անհանգստացած է Ադրբեջանում ընդունված կուսակցությունների մասին օրենքով։ Իշխանություններին կոչ ենք անում հաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկները, ինչպես նաև հարգել հիմնարար ազատությունները, այդ թվում՝ հավաքների իրավունքը»,-ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «քաղաքական կուսակցությունների մասին օրենքը 2023-ի հունվարին։ Վենետիկի հանձնաժողովը կոչ է արել փոխել օրենքի որոշ դրույթներ։ Ըստ նոր օրենքի, պետգրանցում ստանալու համար կուսակցությունը պետք է առնվազն 5000 անդամ ունենա, պարտավոր է անդամների ցուցակը ներկայացնել իշխանություններին ստուգման համար, պետությունն իրավունք է ստանում կասեցնելու կուսակցության գործունեությունը գործողությունների համար, որոնք կապ չունեն իրավական ակտերի լուրջ խախտումների հետ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---