Սոֆթկոնստրակտում 2 նոր պրոդուկտ է ներկայացվել՝ Հուրին և AJNA-ն (վիդեո) 19 օգոստոսի 2019 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Սոֆթկոնստրակտ ընկերությունում հերթական տոնական երեկոն էր: Երկու նոր պրոդուկտի՝ խաղային ոլորտում ձայնային օգնական Հուրիի և 3-րդ աչքի՝ AJNA-ի շնորհանդեսն էր: Հուրին աղջնակի տեսք ունի և հասկանում է իրեն տրված գրեթե ցանկացած հարց: Պրոդուկտի հեղինակները պատահական չեն ընտրել դրա անունը՝ Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռի» հեքիաթից է. դրանով ցանկացել են մատնանշել հայկական ծագում ունենալը: AJNA-ն տեսանյութի ուղիղ հեռարձակման ընդլայնված միջոց է, որը, օրինակ, սպորտային իրադարձության ժամանակ, կարող է ֆիքսել այնպիսի տվյալներ, որոնք մարդկային աչքը չի կարողանա: Պրոդուկտի անունը հինդուական ավանդույթից է և թարգմանաբար նշանակում է «3-րդ աչք», ինչն էլ համապատասխանում է հենց իր գործառույթներին: «Այսօր մենք ցանկացանք ցույց տալ, որ մեր ընկերությունը չի վախենում մարտահրավերներից, կարող է ցանկացած նորարարության հեղինակ դառնալ, եւ կարող է նոր պրոդուկտները, բոլոր մակարդակներում, ինքնուրույն ստեղծել»,-ասաց ընկերության տեխնոլոգիական գծով տնօրեն Արման Խաչատրյանը: Երկու պրոդուկտի շնորհանդեսն ավարտվել է տոնական խնջույքով՝ հենց ընկերության տարածքում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |