211652_close_icon
views-count1355 դիտում article-date 14:59 17-09-2021

Հայաստանը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան` ընդդեմ Ադրբեջանի

Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Միջազգային դատարան՝ Ադրբեջանի դեմ հայց սկսելու համար: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ հայերի դեմ ռասսայական խտրականություն, կոտորածներ և խոշտանգումներ է իրականացրել։

Հայցը պահանջում է Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցների ներդրում, այդ թվում՝ ռազմավարի պուրակի փակում և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձ:

Նմանատիպ նյութեր