×


Հայտնի են «Միսս տիեզերք» եւ «Միսս աշխարհ» մրցույթներում Հայաստանի ներկայացուցիչները

Հայաստանն արդեն ունի նոր տիտղոսակիր գեղեցկուհիներ. «Միսս տիեզերք Արմենիա 2021» ընտրվեց 24-ամյա Նանե Ավետիսյանը, իսկ «Միսս աշխարհ Արմենիա 2021»՝ 19-ամյա Միրնա Պստիկյանը:

«Միսս տիեզերք Արմենիա 2021» Նանե Ավետիսյանը


Այս տարի մրցույթին մասնակցում էին 20 գեղեցկուհի, որոնցից 15-ը պայքարում էր «Միսս տիեզերք Արմենիա 2021» տիտղոսի համար, 19-ը՝ «Միսս աշխարհ Արմենիա 2021»-ի։ Աղջիկները Երեւանից եւ մարզերից, ինչպես նաեւ՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Իրանից էին: «Միսս տիեզերքում» հարկավոր էր լինել 18-28, «Միսս աշխարհ»-ում՝ 17-26 տարեկան:

«Միսս աշխարհ Արմենիա 2021» Միրնա Պստիկյանը


«Միսս Արմենիա» մշակութային համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ Գոհար Հարությունյանը նշել էր, որ մրցույթի ձեւաչափն այս տարի տարբերվում է նախորդից. սեպտեմբերի 18-ին տեղի էր ունեցել նորաձեւության ցուցադրություն 3 հագուստով՝ սպորտային, կոկտեյլային եւ երեկոյան, որի ժամանակ աղջիկները ցուցադրել են իրենց բեմական քայլվածքը, կեցվածքն ու ժպիտը, սեպտեմբերի 19-ին՝ ժյուրիի անդամների հետ հարցուպատասխան: Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ցուցադրվեց աղջիկների մասին պատմող ֆիլմը, որին հաջորդեց տիտղոսակիրների թագադրման արարողությունը:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին