▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանում սպանված ահաբեկիչներից մեկը Աթաթուրքի օդանավակայանի ահաբեկչության կազմակերպիչներից է եղել

 

Վրաստանում սպանված ահաբեկիչներից մեկը Աթաթուրքի օդանավակայանի ահաբեկչության կազմակերպիչներից է եղել

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողության ընթացքում սպանվել է հայտնի ահաբեկիչ, ազգությամբ չեչեն Ահմեդ Ռեջեփովիչ Չաթաևը:

Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Չաթաևըը թուրքական ոստիկանության կողմից փնտրվում էր 2016 թվականի հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպելու կասկածանքով:

Նշվում է, որ նախօրեին Թբիլիսիում բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած 17 ժամանոց հակահաբեկչական գործողության արդյունքում 2 հանցակիցների հետ սպանված Չաթաևը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության անդամ է: Նա համարվում էր ամենաշատ որոնվող ԻՊ-ի ահաբեկիչներից մեկը:

Հիշեցնենք, որ Աթաթուրքի անվան օդանավակայանում մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով զոհվել էր 46 մարդ:

Աղբյուր` Ermenihaber.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին