ԱԺ-ում կսկսեն մշակել Ընտրական օրենսգրքում փոփոխությունները

ԱԺ-ում կսկսեն մշակել Ընտրական օրենսգրքում փոփոխությունները

PanARMENIAN.Net - ԱԺ-ն սկսում է աշխատանքը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման ուղղությամբ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

Նա նշել է, որ գործընթացը լինելու է հնարավորինս ներառական:

«Ազգային ժողովում սկսում ենք ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի և ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանքները: Գործընթացը լինելու է հնարավորինս ներառական. և՛ արտախորհրդարանական ուժերի, և՛ քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությունն ապահովված է լինելու: Աշխատանքը կհամակարգի Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը»,-ասվում է գրառման մեջ:

Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններից առաջ ՀՀ անցումային կառավարությունը մշակել էր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթ, որի ընդունումը տապալվեց ՀՀ 6-րդ գումարման խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատճառով:Բարեփոխումների փաթեթով իջեցվում էր քաղաքական ուժերի ԱԺ անցողիկ շեմը, վերացվում էին վարկանիշային ցուցակները:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---