Զախարովա․ ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդական առաքելություն ուղարկել ՀՀ՝ Երևանի հետաքրքրվածության դեպքում

Զախարովա․ ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդական առաքելություն ուղարկել ՀՀ՝ Երևանի հետաքրքրվածության դեպքում

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները պատրաստ են դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան` Երևանի կողմից հետաքրքրության դեպքում։

Զախարովային խնդրել են մեկնաբանել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, որ հիմա Ռուսաստանի համար «հնարավորություն է ստեղծվել կանգնել Հայաստանի կողքին և պաշտպանել նրա ինքնիշխանությունը», գրում է ՏԱՍՍ-ը։

«Գիտեք, չեմ ցանկանում վերլուծել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ ձեր հիշատակած քաղաքական գործիչը․․․ Եթե խոսքը ՀԱՊԿ շրջանակում պարտավորությունների մասին է, ապա Երևանի կողմից հետաքրքրվածության դեպքում մյուս բոլոր անդամ երկրները պատրաստ կլինեին դիտորդական առաքելություն գործուղել Հայաստան»,-ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ եթե խոսքը հայ-ադրբեջանական կարգավորմանը ռուսական աջակցության մասին է, ապա Ռուսաստանն այդ հարցում հենվում է բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ շրջանակի վրա, ներառյալ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, 2021-ի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարությունները:

«Հենց դրանք են հուսալի հիմք հանդիսանում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար։ Անկասկած, մենք հաշվի ենք առնում, որ կապված ենք դաշնակցային պարտավորություններով և Հայաստանի, և Ադրբեջանի հետ։ Ուստի, որպես միջնորդ, մենք պետք է ընդունենք այնպիսի դիրքորոշում, որը մեզ թույլ կտա արդյունավետորեն իրականացնել այդ գործառույթը։ Հուսով եմ, որ Հայաստանում գիտեն այդ մասին»,- ասել է Զախարովան։

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն Հայաստան գործուղելու առաջարկն ուժի մեջ է մնում, և որ դա կարելի է բավականին օպերատիվ կազմակերպել։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---