1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արսեն Թորոսյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Արսեն Թորոսյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Լին Մ. Թրեյսիին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարը շնորհավորել է վերջինիս նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել  Հայաստանում կատարելիք իր աշխատանքում:

Այնուհետև կողմերն աշխատանքային քննարկում են ունեցել և խոսել առողջապահության ոլորտում շարունակական համագործակցության մասին:  Քննարկվել են հարցեր Հայաստանում քաղցկեղի ախտորոշման, տուբերկուլոզի դեմ պայքարի և ՄԻԱՎ-ի բուժման, կանխարգելման, մոր և մանկան առողջության վերաբերյալ:

«ՄԻԱՎ-ն ու տուբերկուլոզը Արևելյան Եվրոպայի ամենամեծ մտահոգություններից են: Հայաստանը գտնվելով այդ տարածքում, ունի ՄԻԱՎ-ի կայուն վիճակագրություն: Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակվածների 90%-ը ճիշտ ախտորոշված է և բուժում է ստանում, նրանցից 90%-ն այլևս վարակիչ չէ»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Լին Մ. Թրեյսին հույս է հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի մի շարք ուղղություններով, ինչպես նաև շնորհավորանք է հղել Արսեն Թորոսյանին:

«Շնորհավորում եմ միջազգային հանրության այս տարվա Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության «Կառավարության բարեփոխիչ» մրցանակին արժանանալու համար: Ես նաև վերահաստատում եմ Միացյալ Նահանգների կառավարության շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդի համար այս կարևորագույն ոլորտում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին»,- ասել է դեսպանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]