Friday, 29 03 2024
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում

Ապրիլյան պատերազմի դավադիրները. «Կային ուժայիններ, որոնք պատրաստ էին իշխանության գալ ամեն գնով. պետք լինի՝ կոնկրետ անուն կտամ»

«Վարչապետի հայտարարությունն անհիմն չէր. այո, ուժային կառույցներում կային մարդիկ, որոնք պատրաստ էին ցանկացած գնով գալ իշխանության՝ տապալելով Սերժ Սարգսյանին, նույնիսկ եթե դա լիներ պատերազմի անհաջողությունները նրան վերագրելը։ Նրանք կարծում էին, թե պատերազմի դեպքում կարող է իրավիճակ փոխվել։ Իսկ մենք գիտեինք, որ այդ ժամանակ մարդիկ պատրաստ էին իշխանությունը փոխել ցանկացած ճանապարհով, այդ թվում՝ նաև տեռորի միջոցով։ Ունենալով քաղաքական հավակնություն՝ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գնով գալ իշխանության՝ աշխատանք էր տարվում Մոսկվայի հետ։ Դրանք հայկական կողմի նախաձեռնություններն են եղել։ Ապրիլյան պատերազմի հետ կապված պետք է բացահայտումներ լինեն, որպեսզի որևէ մեկը այսօր էլ բախտը չփորձի՝ գնա Ռուսաստան ու իր ծառայություններն առաջարկի, և իմանա, որ ուշ թե շուտ բացահայտվելու է և խայտառակ է լինելու, նզովվելու է։ Եթե այդ դավադիր քայլերն անողներին այսօր չբացահայտենք՝ չենք կարող վստահ լինել, որ նման բան չի պատահի նաև վաղը»։

2016 թվականի ապրիլի սկզբներին արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ռազմական լայնածավալ բախումներից՝ Ապրիլյան քառօրյա պատերազմից անցել է ավելի քան երեք տարի, բայց այդ դժվար ու ծանր օրերի, ողբերգական իրադարձությունների և ընդհանուր պրոցեսի հետ կապված մի շարք քաղաքական, ռազմական, կոռուպցիոն հանգանքներ մինչ օրս մնում են չպարզված։

Ադրբեջանական զինուժի սանձազերծած այս ագրեսիայի պատճառների և դրան նախորդած քաղաքական, դիվանագիտական գործընթացներին առնչվող մի շարք հարցեր, առնվազն հայ հանրության համար, մնում են անպատասխան։ Իսկ դավադրության, դավաճանության, պայմանավորվածության մասին վարկածները մինչ օրս ո՛չ հաստատվել են, ո՛չ էլ հերքվել ծանրակշիռ փաստերով։ Թեման օրեր առաջ շատ պատեհ առիթով արդիականացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այն բանից հետո, երբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Արցախի նախկին և գործող նախագահների՝ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջնորդությամբ կալանքից ազատեց իրենց ընկերոջը՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին, Փաշինյանը ազդարարեց Հայկական հեղափոխության երկրորդ՝ ամենակարևոր փուլի մեկնարկը և մայիսի 20-ի իր ելույթի ընթացքում անդրադառնալով Հայաստանի դատական համակարգում անհապաղ «վիրահատական միջամտությունների» միջոցով բարեփոխումներ իրականացնելու և ժողովրդի վստահությունը վայելող լեգիտիմ դատական իշխանություն ձևավորելու անհրաժեշտությանը՝ բաց տեքստով խոսեց Արցախում և Հայաստանում «նախկին կոռումպացված համակարգի», այսինքն՝ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ռեժիմի հետ կապված ուժերի ակտիվության, նրանց նախապատրաստվող դավադրության, և նույնիսկ «դավադիր պատերազմ» հրահրելու, որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա գցելու վտանգի մասին՝ այս համատեքստում իմիջիայլոց ընդգծելով Ապրիլյան պատերազմի չպարզված հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու եւ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու անհրաժեշտությունը:

Իսկապես, Քառօրյ պատերազմի հետ կապված կան մի շարք տարօրինակ հանգամանքներ և նույնիսկ փաստեր, որոնք մտածելու տեղիք են տալիս, հիմք են տալիս զարգացնելու վարկածներ ներքին դավաճանության և կողմերի միջև, հնարավոր է, երրորդ կողմի միջնորդությամբ ձեռք բերված ինչ-որ պայմանավորվածության մասին։ Օրինակ, դատելով ականատեսների հետագա մեկնաբանություններից՝ առաջնագծի մեր դիրքապահներն, ըստ էության, չեն նախազգուշացվել հակառակորդի լայնածավալ հարձակման վտանգի մասին կամ լավագույն դեպքում կարծել են, թե հակառակորդը հերթական դիվերսիոն հարձակումն է ձեռնարկել։ Ադրբեջանական ագրեսիայից մոտ 2 ամիս անց համացանցում տարածված տեսանյութից պարզ է դառնում, որ հայկական հենակետերի դիտորդները, տեսնելով հակառակորդի կենդանի ուժի տեղաշարժը, կրակ բացելու թույլտվություն է խնդրել հրամանատարությունից, բայց հրամանը անհասկանալի պատճառներով ձգձգվել է։ Պատերազմի շատ մասնակիցներ իրենց հետագա հարցազրույցներով, վկայություններով կարևոր մանրամասներ են հաղորդել տեղի ունեցածի վերաբերյալ։ Օրինակ՝ Քյարամ Սլոյանի, և Ռոբերտ Աբաջյանի ծառայակից Վահան Հանիսյանը վերջերս տված իր հարցազրույցում հստակ վկայում է այն մասին, որ հարձակման (ապրիլի 1-2-ի) գիշերը՝ ժամը 2-ին, այն ժամանակ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Յ. Խաչատուրովը հավանություն չի տվել իրենց գունդը տագնապով մարտական դիրքեր հանելու՝ դիվիզիայի հրամանատարի հարցմանը, և այդ ժամանակ գնդի հրամատարն ինքնուրույն է որոշում կայացրել՝ ամբողջ գունդը 15 րոպեի ընթացքում տագնապով հանելով առաջնագիծ։ Պատերազմի այլ մասնակիցներ դեռ այն ժամանակ իրենց հարցազրույցներում մատնանշել են մեկ այլ տարօրինակ հանգամանք՝ ապրիլի 5-ին, երբ հայկական կողմն անցել էր հակահարձակման՝ կորցրած դիրքերը հետ բերելու համար, Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում համաձայնություն կայացվեց ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։ Այս ամենին մանրամասն անդրադարձել ենք Քառօրյա պատերազմի 3-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակված մեր վերլուծության մեջ՝ հիշեցնելով, որ ըստ այն օրերին շրջանառվող վարկածի՝ այս գաղտնի պայմանավորվածության հիմքում եղել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ռուսական ծրագիրը կամ այսպես կոչված՝ «Լավրովի պլանը» կյանքի կոչելու նպատակը։ Քաղաքագետ Մանվել Սարգսյանը այս դեպքերից շատ չանցած՝ տեղի ունեցածը «միջազգային խառնակչություն» է որակել։ Ըստ նրա՝ եղել է նախապես համաձայնեցված նախագիծ, մեխանիզմ, որը գործարկվել է Քառօրյա պատերազմի ընթացքում։

Բայց ի՞նչ «դավադիր պատերազմի» մասին է հիմա խոսում վարչապետ Փաշինյանը, ո՞ւմ նկատի ուներ և ինչո՞ւ սա կապեց Ապրիլյան պատերազմի չպարզված հանգամանքների հետ։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը։

– Պարոն Անտինյան, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ ուժերի մասին էր խոսում Փաշինյանը և ո՞ւմ վրա էր ուղղում սլաքները։

– Ապրիլյան պատերազմի առնչությամբ կարող եմ ասել, որ համաձայն չեմ այն տեսակետների, վարկածների հետ, որ Ռուսաստանի կողմից եղել է որևէ պայմանավորվածություն։ Բայց ունենալով որոշակի ինֆորմացիա և վերլուծական ունակություն՝ ասեմ, որ Հայաստանում կային մարդիկ, որոնք շահագրգռված էին իշխանությունը Հայաստանում վերցնելու։ Այն ժամանակ, ինչպես հիշում ենք, ժողովուրդը չէր որոշում կայացնողը, և շատ ուժեր փորձում էին Ռուսաստանի օգնությամբ գալ իշխանության, ուզում էին դիմել Ռուսաստանին և առաջարկել, որ իրենք ավելի լավը կլինեն, քան օրվա իշխանությունները, և գուցե Ռուսաստանի աջակցությամբ գան իշխանության։ Ասեմ, որ այդ ուղղությամբ իսկապես քայլեր արվում էին։ Ռուսաստանը որոշակի անվստահություն ուներ Սերժ Սարգսյանի նկատմամբ, որովհետև նա անհուսալի գործընկերոջ տպավորություն էր թողնում Ռուսաստանում. կարող էր մի բան պայմանավորվել Մոսկվայի հետ, հետո թեքվեր դեպի Արևմուտք, իսկ Ռուսաստանն արդեն, կարելի է ասել, պատերազմի մեջ էր Արևմուտքի հետ դիվանագիտական, քարոզչական, տնտեսական առումներով։ Ռուսաստանը շատ ցավագին էր տանում Հայաստանի իշխանությունների այդ վայրիվերումները։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանին շատ չէին վստահում, և ակնհայտ է, որ Հայաստանում կային մարդիկ, որոնք ցանկանում էին Մոսկվային ասել, որ իրենք ավելի վստահելի են։ Եվ այնպես չէ, որ այդ ինֆորմացիան կարող էր և չհասնել Ադրբեջան։ Այսինքն՝ ասել, որ Ռուսաստանն է դա կազմակերպել, դրա հետ կատեգորիկ համաձայն չեմ ու չեմ էլ կարծում, որ վարչապետը դա նկատի ուներ։ Խոսքը վերաբերում է նրան, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք, այո, պատրաստ էին ամեն գնով գալ իշխանության՝ տապալելով Սերժ Սարգսյանին, նույնիսկ եթե դա լիներ պատերազմի անհաջողությունները նրան վերագրելը։

– Բայց ովքե՞ր են այդ մարդիկ։ Հիմնական պատասխանատուների թվում այն ժամանակ շրջանառվում էին Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի անունները։ Իսկ Խաչատուրովը Ռուսաստանի վստահելի դաշնակիցն է համարվում, այն մարդն է, որին Մոսկվան արտգործնախարարի մակարդակով պաշտպանեց, երբ նրա դեմ քրեական գործ հարուցվեց։ Եվ Դուք ճիշտ եք այն իմաստով, որ տեղի ունեցածը «Լավրովի պլանի» հետ է կապվում։

– Խնդիրն այն է, որ Ռուսաստանը չի կարող Ղարաբաղի հարցի այնպիսի լուծում առաջարկել, որն ընդունելի կլինի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար։ Այդպիսի լուծում գոյություն չունի։ Մենք ունենք առավելագույնը, պարզապես դա ամրագրված չէ միջազգայնորեն։

Ադրբեջանը կորցրել է այնքան, որ ուզում է ամբողջը հետ բերել։ Չկա որևէ փոխզիջում, եթե այդ փոխզիջումը չպարտադրվի։ Բանակցային ճանապարհով պարտադրանք չի ստացվելու։ Մնում է, որ պատերազմի ժամանակ ինչ-որ մի կողմին խաղաղություն պարտադրեն, որովհետև որևէ լուծման ժամանակ Ռուսաստանը կա՛մ պիտի Հայաստանը կորցնի, կա՛մ Ադրբեջանը։ Իսկ նա այսօր տարածաշրջանում շատ լուրջ գործոն է, և թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը շահագրգռված են նրա հետ ունենալ լավ հարաբերություններ։ Այդ իսկ պատճառով մտածել, որ Ռուսաստանի շահերից էր բխում, որ այստեղ լինի պատերազմ, այդ դեպքում պիտի մտածենք՝ իսկ ինքն այդ դեպքում ի՞նչ էր անելու։

– Վարկածների մեջ բացատրություններ կան։ Խոսքը միջանկյալ լուծման մասին է։ Ըստ վարկածի՝ հիմնական նպատակը հակամարտության գոտում ռուսական զորք տեղակայելն էր։

– Իմ տեսակետն այն է, որ եթե հայկական կողմից նման նախաձեռնություններ չլինեին, եթե այդ ուղղությամբ Ռուսաստանը պարարտ հող չտեսներ՝ այդ ուղղությամբ Ռուսաստանը որևէ քայլ չէր անի։ Այսօր ես կոնկրետ անուն չեմ տա, բայց վստահաբար կարող եմ ասել, որ վարչապետի հայտարարությունն անհիմն չէր. ուժային կառույցներում կային մարդիկ, որոնք կարծում էին, թե պատերազմի դեպքում կարող է իրավիճակ փոխվել։ Իսկ մենք գիտեինք, որ այդ ժամանակ մարդիկ պատրաստ էին իշխանությունը փոխել ցանկացած ճանապարհով, այդ թվում՝ նաև տեռորի միջոցով։ Եվ մի քանի խմբավորումներ։

– Հասկանում եմ, թե ուր եք տանում, բայց գուցե ավելի ճիշտ կլինի՝ իշխանության մեջ եղած մարդկանց մասի՞ն խոսենք։

– Այո, ես խոսում եմ այն ժամանակ իշխանության մեջ եղած մարդկանց մասին, ես չեմ ասում, թե տեռոր անողներն էին դա անում։ Ես ասում եմ՝ երկրում կար նման իրավիճակ, որ ցանկացած պարագայում փոխելու համար պատրաստ կային մարդիկ, որոնք բանակցում էին իշխանության ուժային կառույցների մարդկանց հետ։ Ես դա նկատի ունեմ։

– Պարոն Անտինյան, տեսեք. ակնհայտ է, որ այսօր Հայաստանի կառավարության և Ստեփանակերտի միջև կան որոշ տարաձայնություններ հակասություններ։ Քոչարյանի համար դատարանում միջնորդություն են ներկայացնում Արցախի նախկին և գործող նախագահները, դրանից հետո Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ «կոնկրետ ուժեր» սուտ լուրեր են տարածում իր մասին Արցախում, թշնամանք են հրահրում մեր ժողովրդի արցախյան և հայաստանյան հատվածների միջև, դավադիր պատերազմի կասկածներ կան, և ավելացնում է, թե իմիջիայլոց, եկեք պարզենք, թե ինչ է եղել 2016 թվականի ապրիլին։ Այսինքն՝ նա նկատի ունի, որ այս նոր դավադրությունը, հնարավոր է, կազմակերպում են այն մարդիկ, ովքեր նաև պատասխանատու են Ապրիլյան պատերազմի համա՞ր կամ առնչություն ունեն այդ չպարզված հանգամանքների հե՞տ։

– Կարծում եմ, որ Հայաստանի և Արցախի միջև այս լարվածության մեջ կա երկուստեք մեղք՝ և՛ անզգուշություն Հայաստանի իշխանությունների կողմից, և՛ կա մի այնպիսի մտայնություն, թե եթե Հայաստանում ղարաբաղցին չի իշխանության գլխին, ապա Ղարաբաղի հարցում պրոբլեմներ կունենանք։ Այս շանտաժը շատ վտանգավոր է։ Արցախցիները պիտի շատ արագ մաքրվեն դրանից։

Հայաստանում պաշտոն զբաղեցրած նախկին իշխանավորները պետք է շատ արագ դրանից մաքրվեն, որ Հայաստանին ասեն՝ եթե մենք իշխանություն ենք, ապա Ղարաբաղը մարզպետարան է մեզ համար։ Իսկ եթե երկրի ղեկավարը «հայաստանցի» է, ապա Ղարաբաղը կարող է մշտապես մեզ համար խնդիր ստեղծել։ Սա շատ վտանգավոր է, և այս կրակի վրա յուղ են լցնում ոչ միայն իշխանությունները, այլ նաև Արցախից եկած, Հայաստանում պաշտոններ գրաված, Հայաստանը թալանած, հայաստանցիներին վարձած այն մարդիկ, ովքեր այսօր ասում են՝ մենք էլի պիտի լինենք իշխանություն։ Եթե հանկարծ նրանք որոշեցին, որ բոլորով պիտի մի տեղ հավաքվեն և պայքարեն այս իշխանության դեմ, դա շատ վտանգավոր է։ Ղարաբաղին առաջին հարվածը հասցնում են հայաստանաբնակ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները՝ սկսած ուժային կառույցներից՝ վերջացրած քաղաքականով, որոնք ցույց են տալիս, թե մենք պիտի գանք իշխանության, այլապես Ղարաբաղի հետ կարող է պրոբլեմ առաջանալ։

– Թույլ տվեք ասել, որ շատ ճիշտ նկատեցիք խնդիրը։ Ես սրան կավելացնեի՝ որ սրա հիմքում նեղ խմբային, գավառամտական մոտեցումն է։ Արցախի այն ներկայացուցիչները, ովքեր այսօր աջակցում են Քոչարյանին, պաշտպանում են նրան ըստ իրենց արցախյան ծագման ու հայրենակցության, որովհետև Քոչարյանը ղարաբաղցի է ու իրենց «զեմլյակը», ոչ թե նրա այս կամ այն արժանիքի կամ իրենց այս կամ այն համոզմունքի։ Ու կապ չունի, թե Քոչարյանն ինչպե՞ս է կառավարել, ի՞նչ օգուտ կամ վնաս է տվել Հայաստանին ու նույն Արցախին, ի՞նչ է եղել 2008 թ. մարտի 1-ին, ո՞վ է մեղավոր, ո՞վ՝ ոչ, քանի՞ հոգի է սպանվել, ո՞վ է դրա համար պատասխանատու։ Կապ չունի, թե նրա դեմ հարուցված քրեական գործն ի՞նչ կարևորություն ունի Հայաստանում արդարադատության և ժողովրդավարության հաստատման համար։

– Խնդիրը կայանում է նրանում, որ երբ այսօր խոսում են քաղաքական հավակնությունների մասին, ցանկացածը կարող է քաղաքականությամբ զբաղվել, այստեղ որևէ խնդիր չկա։ Ես ինքս կարծում եմ, որ Քոչարյանի տեղը բանտը չի։ Համենայն դեպս, թող դատավարությունը լինի, եթե իր մեղքը կապացուցվի՝ թող գնա, նստի։ Բայց առնվազն վիրավորական է՝ երբ ասում են՝ եթե Քոչարյանն ազատության մեջ լինի՝ ճնշում կգործադրի։ Իսկ 2016 թվականի պատերազմի մասին կասկածները, որոնց մասին հիմա խոսում է Փաշինյանը, նոր չեն։ Ապրիլյան պատերազմի մասին կասկածները կային նաև այն ժամանակ, որ ուժային կառույցների ղեկավարները որոշ շահագրգռվածություն ունեին, որ պարտության դեպքում կարողանան ազատվել Սերժ Սարգսյանից։

– Միայն ուժայի՞ն, թե՞ նաև քաղաքական։ Խոսքը նաև Արցախի ղեկավարության մասին է։

– Ես այդ հարցում չունեմ տեղեկություն, որ, օրինակ, որևէ պայմանավորվածություն է եղել Արցախի ղեկավարության հետ։ Բայց ունեմ որոշակի ինֆորմացիա այն մասին, որ Հայաստանում կային մարդիկ, որոնք պատրաստ էին պաշտոնանկ անել Սերժ Սարգսյանին ցանկացած գնով, այդ թվում՝ եթե պետք լիներ՝ ահաբեկիչների հետ համագործակցեն, եթե պետք լիներ՝ Ռուսաստանի հետ պայմանավորվեն։ Եթե Ռուսաստանի հետ իսկապես լիներ պայմանավորվածություն՝ կարելի է ասել, որ էնպես չէր լինի, որ նրանց պլանը ձախողվեր։

– Ամեն դեպքում Դուք համաձա՞յն եք, որ այս պատերազմի հետ կապված տարօրինակ հանգամանքները շատ են։

– Այո, այո, տարօրինակ հանգամանքները շատ են։ Դրա համար այդ բոլորը իրար կողք ենք դնում և հասկանում, որ իրոք որոշակի պայմանավորվածություններ կային։ Անպայման չէ այդ պայմանավորվածությունը հասկանալ՝ Սերժ Սարգսյանի և Պուտինի միջև։ Մենք շատ սխալ ենք հասկանում և Նիկոլ Փաշինյանի ասածներն էլ ենք վերագրում Ռուսաստանի առաջին դեմքին կամ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը։

– Դժվար թե Փաշինյանը այս իրավիճակում ակնարկեր Ռուսաստանի ղեկավարությանը։

– Ինչո՞ւ միայն Փաշինյանը։ Կոնկրետ ես գտնում եմ, որ Ռուսաստանը համաձայնեցված պատերա՞զմ է հրահրել։ Ո՛չ։ Ես գտնում եմ, որ Հայաստանում կային մարդիկ, որոնք կարող էին օգտագործել պատերազմի անհաջողությունը՝ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու համար, քանի որ Ռուսաստանում նրան չէին վստահում։ Նման քաղաքական ծրագիր Հայաստանում եղե՛լ է։ Հայաստանում երկար ժամանակ պայքարն իշխանության համար ընթացել է նման տրամաբանությամբ՝ ընդդիմությունը միշտ փորձել է ցույց տալ Ռուսաստանին, որ «ես ավելի հավատարիմ կլինեմ, այս իշխանությանը փոխի՝ մենք գանք»։ Եվ տարիներով մեր բոլոր ընդդիմադիրները ձախողվել են դրա վրա, որովհետև Ռուսաստանն աշխատում է իշխանության հետ։ Եթե նույնիսկ դժգոհ է, միևնույն է, աշխատում է իշխանության հետ։ Եվ այդ հարցը օգտագործելով, հաշվի առնելով այն, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ կար անվստահություն, իսկ նրա նեղ շրջապատի անդամները շատ լավ գիտեին դա՝ նրանք պարբերաբար աշխատում էին Ռուսաստանի հետ, և դա մի հոգի չէր, որ աշխատում էր։

– Այնուամենայնիվ, ի՞նչ շրջանակների մասին է խոսքը։ Ավելի կոնկրետ ակնարկեք, խնդրում եմ։

– Ասեմ, որ այն ժամանակ քաղաքական հավակնություններ ունեցող ուժային շրջանակներից նկատի ունեմ։ Իմ ակնարկը վերաբերում է դրան։ Պետք լինի՝ նաև կոնկրետ անուն կտամ՝ որ, այո՛, ունենալով քաղաքական հավակնություն՝ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գնով գալ իշխանության կամ Սերժ Սարգսյանի հաջորդ լինելու՝ աշխատանք էր տարվում Մոսկվայի հետ։ Հաշվի առնելով այն, որ Սերժ Սարգսյանը չէր ցանկանում հրաժարվել իր պաշտոնից, մտածում էին, որ նրան հնարավոր է հեռացնել ներսում տեռորով։ Իսկ որ Նորքի դեպքերի առնչությամբ ուժային կառույցների հետ համագործակցության վերաբերյալ անուններ էին շրջանառվում՝ դա էլ գիտեք, դա այդքան էլ թաքուն բան չէ, բացահայտված բաներ են։ Ու նաև հարց էր առաջանում, որ պատերազմի անհաջողությունը լավագույն տարբերակը կլինի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին պաշտոնանկ անելու համար։ Այդ ուղղությամբ աշխատանք տարվում էր։ Դրանք հայկական կողմի նախաձեռնություններն են եղել, և Ռուսաստանին վերագրելը անիմաստ է, անլուրջ է, որովհետև եթե Ռուսաստանն իսկապես որևէ մեկին գահընկեց անելու ցանկություն ունենար՝ մենք շատ դեպքեր ենք տեսել, թե ինչպիսի հնարավորություններ ունեն ռուսական հատուկ ծառայությունները։ Պետք չէ այդքան անլրջացնել։ Այդ նախաձեռնությունները Հայաստանից են գնացել։ Տարօրինակ հանգամանքներ իսկապես կային և այդ տարօրինակությունները այդպես էլ ջրի երես դուրս չեկան, որովհետև փաստերը պակաս էին, որպեսզի հիմնավոր ասեին։ Այլապես մարդիկ քողարկվում են իրենց հայրենասիրությամբ, պատերազմին իրենց նվիրվածությամբ, և ո՞նց կարելի է իրենց ծառայությունները կասկածի տակ դնել։

– Ձեր կարծիքով՝ Փաշինյանը և խորհրդարանականները, համապատասխան հանձնաժողովները հետևողական կլինե՞ն Ապրիլյան պատերազմի բոլոր հանգամանքները բացահայտելու հարցում, թե՞ նա պարզապես տեղեկատվական հակահարված տվեց «դավադիրներին», և անցանք առաջ։

– Հարցն անպայման այն չէ, թե արդյունավետ կլինի խորհրդարանակա՞ն, թե՞ այլ ձևաչափը։ Խորհրդարանական մեծամասնությունն այդքան էլ չի փայլում փորձառությամբ, որպեսզի կարողանա այդ նրբերանգները պարզել։ Բայց ամեն դեպքում Ապրիլյան պատերազմի հետ կապված պետք է բացահայտումներ լինեն, որպեսզի որևէ մեկը այսօր էլ բախտը չփորձի՝ գնա Ռուսաստան ու իր ծառայություններն առաջարկի, և իմանա, որ ուշ թե շուտ բացահայտվելու է և խայտառակ է լինելու, նզովվելու է։ Եթե այդ դավադիր քայլերն անողներին այսօր չբացահայտենք՝ չենք կարող վստահ լինել, որ նման բան չի պատահի նաև վաղը։ Չենք կարող դա կանխարգելել։ Այո՛, որպեսզի մեր ամբողջ բանակի սպայական կազմի անվան հետ չխաղանք և բոլորի վրա կասկածենք, ավելի լավ է՝ կոնկրետ բացահայտումներ արվեն և կոնկրետ անուն հնչեցվի և ասվի՝ կոնկրետ այս մարդը շահագրգիռ էր, իր քայլերն էլ սրանք են։ Ինչո՞վ է պետք՝ օգնենք։ Եթե պետք է՝ տեղեկություններով, վերլուծական մեր ունակություններով օգնենք բացահայտել և դրանով իսկ կանխարգելել, որ ցանկացած մարդ, ով պատրաստ էր Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանում իշխանություն փոխել, և իշխանությունը փոխելու համար պետք էր պատերազմի անհաջողություն, և այն մարդիկ, ովքեր լավ ինֆորմացված էին՝ երկրում ինչ է կատարվում, այդ ինֆորմացիան օգտագործում էին մեր երկրի դեմ, եկեք բացահայտենք, մեկ կամ երկու անուն տանք և մյուսներին ազատենք դրանից։ Իսկ ես ձեզ ասեմ՝ բանակում, այո՛, կան մարդիկ, քաղաքական վերնախավում էլ կան մարդիկ, քաղաքական գործիչներ էլ կան, որոնք կոնկրետ անուններ գիտեն։ Եթե այդ ամենը կլրջանա՝ այդ ամենի մասին նաև կլինեն որոշակի բացահայտումներ, բոլորի վրայից դուրս կգա այդ մեղքը և կմնա կոնկրետ անձանց վրա։ Այո՛, նման բան եղե՛լ է Հայաստանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում