Քաղաքական 11:26 08/08/2019 Հայաստան

BBC-ի վտանգավոր հրապարակումը. Դիվերսիա դրսի՞ց, թե՞ ներսից. Գեղամ Նազարյան

Ստեփանակերտում Համահայկական խաղերի տպավորիչ բացումից  անմիջապես հետո BBC-ի ռուսաստանյան ծառայությունը ծավալուն հրապարակումով որոշեց անդրադառնալ «մարտի 1-ի» գործին, ընդ որում, բավական վտանգավոր եւ նենգ շեշտադրումներով:

Լրատվամիջոցը, հղում անելով իր ձեռքն անցած ՀՀ ՀՔԾ-ի փաստաթղթերի վրա, առաջ է քաշում վարկած, թե 2008-ի մարտի 1-ին ցուցարարների վրա կրակել են Արցախից ժամանակ զինվորականները՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:

Ուշագրավն այն է, որ նույնիսկ ամբողջովին «կարված» քրեական գործում Արցախից ժամանած եւ ժողովրդի վրա կրակ բացած ստորաբաժանումների մասին խոսք անգամ չկա: Ինքը՝ Սամվել Կարապետյանը, պնդում է, որ իրենք այդ օրը եղել են Կառավարության շենքում եւ ոչ կրակել են, ոչ էլ մոտ եղել կրակոցներին:

Ծագում են հստակ հարցեր. ինչո՞ւ այսօր, ինչո՞ւ այդքան վտանգավոր ուղղորդմամբ։
Սա այն դեպքն է, երբ ԱԱԾ ունի հստակ անելիք, ի վերջո խոսքը գնում է բառիս բուն իմաստով մեր պետականության հանեպ  քարոզչական դիվերսիայի մասին։ Ո՞վ է այս վտանգավոր հրապարակման պատվիրատուն, այն դրսի՞ց է, թե ներսի՞ց։ Ո՞վ է օր առաջ ուզում Հայաստան-Արցախ պառակտում տեսնել, որ հետո նոր հոդված գրի՝ «Արցախը Ադրբեջան է եւ վերջ....»։ Այս հրապարակման վերջնակետը սա է։

Երկու դեպքում էլ ՀՀ ԱԱԾ-ն անելիք ունի բացահայտելու, թե ով է կանգնած Հայաստանի պետականության, մեր ազգային շահերի դեմ ուղղված հրապարակման հետեւում: Եթե այն ներհայաստանյան պատվիրատու ունի, ապա նա կամ նրանք պետք է արագ բացահայտվեն եւ ներկայացվեն հանրությանը,  իսկ եթե դրսի անհայտ կամ հայտնի ուժեր են, ապա մենք պետք է միավորվենք ընդդեմ արտաքին թշնամու, որն ակնհայտորեն նպատակադրված ցանկանում է մեր երկրում ներքին թշամանք ու պառակտում մտցնել: Դրանից հետո պատերազմ, պարտություն եւ պատմական կորուստ մեկ քայլ է։ 

Առանձին տխուր թեմա է, թե ովքեր են ծափահարում BBC-ի ռուսաստանյան ծառայության հրապարակմանը, ովքեր են այն տարածում որպես բացարձակ ճշմարտություն: Մտահոգիչ է Հանրային հեռուստաալիքի պահվածքը, որի լրատվական ծառայությունն իր լուրերի գլխավոր թողարկումը սկսում է հենց այդ նյութից մեջբերումներ անելով, ընդ որում, կրկին այնպիսի շեշտադրումներով, կարծես բացարձակ ճշմարտություն է ներկայացնում:

Համահայկական խաղերի փայլուն եւ տպավորիչ բացումից հետո, որից կարկամել են Բաքվում, ոմանք ակնհայտորեն փորձում են մեզ պատասխան հարված հասցնել, իսկ մեր 5-րդ շարասյունը միշտ կազմ ու պատրաստ է։

Օտարերկրյա որոշ լրատվամիջոցներ մշտապես սպասարկում են այլ, այդ թվում նաեւ մեզ թշնամի երկրների շահերը, եւ չի կարելի նման հրապարակումը տիրաժավորել, ներկայացնել վերին ատյանի ճշմարտություն, անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում այս կամ այն քաղաքական կամ զինվորական գործչին:

Մեր երկրի, ժողովրդի դեմ բացահայտ սադրանք է իրականացվել, որն ուղղված է մեր երկրի ազգային եւ պետական շահերին: Այս իրավիճակում մենք ոչ թե պետք է քամի փչենք մեր թշնամու հողմաղացին, այլ փորձենք սառը մոտենալ կատարվածին եւ խելամիտ  հետեւություններ անել։
ԱԱԾ-ն ամեն ինչ պետք է անի  ներքին պատվիրատուի հայտնաբերման համար։  Մանավանդ, որ ընդամենը 30 տարի հետո մենք ունենալու ենք աշխարհի առաջին տասնամյակում գտնվող ԱԱԾ։ Ի վերջո ֆեյքերի դեմ պայքարի հանձնարարականը ուժի մեջ է։

Ի դեպ, BBC-ի ստոր հրապարակման նախօրեին ազատ արձակվեց ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը, որին երկու ամիս առաջ աղմուկ-աղաղակով կալանավորեցին ծանր մեղադրանք ներկայացնելով: Հեռտո պարզվեց, որ նա Զաքար Հովհաննիսյանի սպանության հետ կապ չունի: Վարկածներից մեկի համաձայն, բրիտանական լրատվամիջոցում տեղ գտած հրապարակումը Գեղամ Պետրոսյանի ազատ արձակման պատասխանն է:   
Մի նայեք կատարվածին որպես սովորական հերթական մանիպուլիատիվ նյութ։ Սա շատ ավելի խորը եւ ավելի վտանգավոր գործընթաց է. սա դիվերսիա է մեր պետականության հանդեպ։ Եթե սա այսօր աշխատեց, վստահ եղեք՝ վաղը նման տասնյակ նյութեր են ծնվելու՝ մեկը մյուսից հեղինակավոր օտարերկրյա լրատվամիջոցներում՝ ու մեկը մյուսից՝ վտանգավոր։

Գեղամ Նազարյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}