Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատերազմը դեռ չի ավարտվել. Գևորգ Գևորգյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Gevorg

«Ես շնորհավորում եմ մեր ամբողջ հայ ազգին, ամբողջ հայությանը, որովհետև այսօր մեր փառապանծ հայոց բանակի տոնն է: Հայոց բանակ ասելով՝ մենք հասկանում ենք պետականություն, մենք հասկանում ենք երկիր: Մենք հասկանում ենք անվտանգություն, մենք հասկանում ենք ամրություն: Մենք հասկանում ենք կյանք»,- այս ուղերձն է հղում հայոց բանակի օրվա կապակցությամբ ռազմական, հասարակական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը: Անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպումներին, հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ Գևորգյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը թույլ ու վատ վիճակում է: Հանդիպումները, որոնք իրականացվում են գաղտնի պահելով հասարակություից, Գևորգյանի համար որևէ հուսալի ու լավ ճանապարհ դեռ ցույց չեն տալիս: «Պատերազմը դեռ չի ավարտվել: Մենք պատերազմի մեջ ենք 30 տարի, դեռ մի քիչ ավելի: Այնպես որ մեր պատերազմը չի ավարտվել: Բայց ինչ վերաբերում է վերսկսմանը, դրանք մենք պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր ժամանակ, որովհետև տարիներ շարունակ մեր հակառակորդ հարևան պետությունը իր ագրեսոր գաղափարախոսությամբ թունավորում էր իր ժողովրդին՝ իր երիտասարդ սերնդին դաստիարակելով մեր դեմ», - հավաստիացնում է ռազմական գործիչը: Գևորգ Գևորգայնը դեռևս շարունակում է համագործակցությունը ՀՀԿ-ի հետ, քանի որ բացի ընկերական կապերից, Նժդեհյան, ազգային գաղափարախոսություն է այդ գործակցության հիմքը: «25 տարի լինելով իշխանություն չես կարող սխալներ թույլ չտալ: Դրա համար պետք է լիներ ուժեղ ընդդիմություն»,- ընդգծում է Գևորգյանը՝ ՀՀԿ իշխանության տարիներին անդրադառնալով: Ընդդիմության չլինելն է իշխանութան թույլ տված սխալների պատճառներից մեկը: «25 տարվա ընթացքում շատ սխալներ թույլ տվեցին: Բա հիմա տեսեք մի քանի ամսվա ընթացքում ինչքան սխալներ են թույլ տալիս: Ընդդիմությունը շատ կարևոր գործոն է քաղաքական դաշտում»,- եզրափակեց հասարակական-քաղաքական գործիչը: