Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Արցախի ընտրությունների հարցում «Երևանը չի կարողանալու խուսափել պատասխանատվություն ստանձնելուց»

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հետ:

 – Պարոն Քանանյան, եթե ամփոփենք անցած տարին, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք Արցախում։

Ի հեճուկս իմ՝ սովորաբար շատ խիստ ու տեղին հնչող գնահատակնների՝ ես խորապես լավատես մարդ եմ և առաջնորդվում եմ Տիգրան Կյուրեղյանի «կա՛մ լավ կլինի, կա՛մ՝ շատ լավ» կարգախոսով։ Արցախում գլխավոր քաղաքական ձեռքբերումը համարոմ եմ Միացման հայեցակարգի՝ 28֊ամյա ընդհատումից հետո կրկին քաղաքական օրակարգ մտնելը։ Աչքի առաջ՝ թող դանդաղ և անկատար, բայց միանգամայն դրական ընթացքով վերափոխվում է բանակը։ Քաղաքացիական հարթության վրա դրական կարելի է համարել քաղաքական աշխուժությունը։ Սա ինքնին կարևոր ինստիտուցիոնալ փոփոխություն է, որչափ էլ անլուրջ կամ մերժելի լինեն դրա «անձնավորված» որոշ դրսևորումներ։ Որևիցե տեսքով քաղաքականության վերադարձն Արցախ՝ անհրաժեշտ, թեև ոչ բավարար նաադրյալ է՝ ՀՀ հասարակության արցախյան հատվածի քաղաքացիական առողջացման համար։ Խնդիրներն անսպառ են, բայց վստահ եմ, որ առկա է համազգային կամքը՝ դրանց լուծման ճանապարհը թևակոխելու համար։ Արցախը Հայաստան է և վե՛րջ։ Արցախը ՀՀ անքակտելի մաս է և վե՛րջ։

-Արցախյան կարգավորման առումով որևէ ձեռքբերում եղա՞վ, թե՞ ոչ։

Կարգավորման միակ նպատակը խաղաղության հաստատումն է։ Մեր տարածաշրջանում խաղաղւթիւնը հնարավոր է հաստատել մինայն եթե սեփական ուժերով ունակ ես կանխել պատերազմը։ Կարգավորումը չի կերտվում բանակցային գործընթացով, որը ծառայում է բացառապես ժամանակը շահելու և պատերազմական հեռանկարը հնարավորինս հետաձգելու համար։ Բուն կարգավորումն ու խաղաղությունը հաստատվում են հայոց պետականակերտմամբ, բանակաշինությամբ, հայրենադարձությամբ։ Այստեղ ընդհանուր առաջընթացն ակնառու է, բայց՝ դեռ խիստ անբավարար։

2020 թվականը ընտրական է լինելու Արցախում։ Ըստ Ձեզ, ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել։

Սպասվող արցախյան ընտրություններն իրենց բնույթով ընդլայնված ՏԻՄ ընտրություներն են։ Չարժե գերագնահատել այս ընտրությունների քաղաքական նշանակությունը։ Պետք է ընտրվի Արցախի նոր վարչարար՝ ընդլայնված լիազորություններով մարզպետ։ Իհարկե, մեծապես ցանկալի է, որ այդ մարդը լինի պարկեշտ և պետական մտածողությամբ օժտված գործիչ։ Բնականաբար՝ խիստ անցանկալի է, որ նոր վարչարարը լինի օլիգարխ, տնտեսական հանցագործ և արտաքին ուժերի խաղալիք։ Բայց ընտրությունների վատթարագույն իսկ ելքի պարագայում, որի միակ և ուղիղ պատախանատուն լինելու է Արցախի «անկախության» անհեթեթ թատրոնն ապիկարաբար և ապակենսունակաբար բեմադրող ՀՀ կառավարությունը, օլիգարխ վարչարարն առերեսվելու է վեր առնող Միացման համազգային հրամյականի հետ, որի դեմ նա երիցս անզոր է։ Նա նույնքան անզոր է լինելու ներքին հալածող քաղաքացիական պահաջատիրության առջև և դառնորեն զղջալու է, որ ունկնդիր չի եղել քաղաքականությունից ընդմիշտ ապաշխարությամբ հեռանալու բարի հորդորին։

– Արդյո՞ք ՀՀ իշխանությունների պահվածքը Արցախի հարցում համարժեք է, թե՞ պետք է փոխվի։

 Արցախը ՀՀ ինքնիշխան տարածքի անքակտելի մաս է։ Արցախյան բոլոր հարցերը ՀՀ կառավարության ներպետական օրինավոր իրավասության ներքո լուծման ենթակա հարցերն են։ Ոչ մի կառավարություն մայրաքաղաք Երևանում չի կարող պահպանել իր իշխանությունը, եթե նախ լիակատար ամբողջականությամբ չի կառավարում ՀՀ կարևորագույն և նվիրագույն հատվածը՝ Արցախը։ Երևանը չի կարողանալու խուսափել պատասխանատվություն ստանձնելուց։ Արցախում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձության համար ազգի և աշխարհի առջև պատասխանատու է հենց Հայաստանի Հանարապետության կառավարությունը։ Սա միայն ՄԻԵԴ վճիռը չէ․ սա իրականությունն է, որից անիմաստ և ահնար է փախչել։

-Ի՞նչ կարելի է սպասել նոր տարուց։

 Եկեք ոչինչ էլ չսպասենք, այլ մենք ինքներս՝ մեր կամքով, նվիրմամբ, պատրաստակամությամբ և բնական եռանդով կերտենք մեր անձնական, աշխատանքային և ազգային֊պետական ապագան։ Այս երեքն անխզելիորեն փոխկապակցված են։ Եթե չկա մեկը՝ մյուսները կամ կխամրեն կամ արզապես երբեք իրականություն չեն դառնա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում