211652_close_icon
views-count1816 դիտում article-date 23:00 14-12-2018

Բելառուսում կայացել են Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի առանձին հանդիպումները Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալների հետ

Դեկտեմբերի 12-ին կայացան Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի առանձին հանդիպումները Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալներ Եվգենի Շեստակով (Евгений Шестаков) և Անդրեյ Դապկյունասի (Андрей Дапкюнас) հետ։ Հանդիպումների ընթացքում մտքեր փոխանակվեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների իրավասության շրջանակներում գտնվող մի շարք հարցերի, մասնավորապես՝ բազմակողմ տարբեր հարթակներում հայ-բելառուսական փոխգործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցերի շուրջ: Առանձնակի ուշադրություն դարձվեց ՄԱԿ-ի շրջանակներում փոխգործակցությանը։ Անդրադարձ կատարվեց նաև Կայուն զարգացման նպատակների ծրագրի և ազգային համակարգողների փոխգործակցությանը, Միջին եկամուտ ունեցող երկրների համախոհների խմբին, Մարդկանց թրաֆիքինգի հակազդման ոլորտներին վերաբերող հարցերին: Նախարարի տեղակալ Անդրեյ Դապկյունասը բելառուսական կողմի երախտագիտությունը հայտնեց հայկական կողմին ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում, սեյսմակայունության բարձացման և անվտանգության հարցերով արժեքավոր փորձի փոխանակման, ինչպես նաև փորձագիտական օժանդակության համար՝ այս համատեքստում ընդգծելով ԷՍՊՈ կոնվենցիայի շրջանակներում երկու պետությունների միջև արդյունավետ համագործակցությունը։ Հանդիպումների ընթացքում ընդգծվեց ԲՀ ԱԳ նախարարության և Բելառուսում ՀՀ դեսպանության միջև կառուցողական փոխգործակցության ընդլայնման կարևորությունը՝ ի շահ հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդման և զարգացման:

Նմանատիպ նյութեր