×


Լուսանկարը՝ Արմեն Աղայանի LOOM Weaving

Իտալական Vogue-ն անդրադարձել է հայկական նորաձեւությանը

Իտալական «Vogue»-ն այսօրվա իր հոդվածում անդրադարձել է հայկական նորաձեւությանը՝ առանձնացնելով այն հիմնական գործոնները, որոնք հնարավորություն են ստեղծում մեր երկրում այդ ոլորտի զարգացման համար։

Ամսագրում խոսվում է «Նորաձեւության եւ դիզայնի պալատ» ՀԿ-ի մասին՝ նշելով, որ այն նպատակ ունի աջակցել հայ դիզայներներին եւ նրանց աշխատանքները ներկայացնել ոչ միայն հայկական, այլեւ արտասահմանյան հարթակներում։ Նշվում է նաեւ, որ այս նախաձեռնության շնորհիվ նորաձեւության ոլորտը Հայաստանում ավելի մեծ զարգացում է ապրում։ «Կայուն նորաձեւությանը նվիրված համագործակցություն, որը շարժիչ ուժ է դարձել ավանդականն ու ժամանակակիցը համադրող վեց հայ դիզայների գործունեության համար»,- ասվում է հոդվածում։

Vogue Talents-ը ներկայացնում է հեռանկարային երեք հայ դիզայների։


RUZANĒ

Ամսագիրն ընդգծում է, որ բրենդը կանացիության ու ոճի խորհրդանիշ է եւ ստեղծագործական մոտեցում է ցուցաբերում նորաձեւությանը։


Nelly Serobyan

Ինքնավստահությունը, ուժը, անկախությունն ու ավանդույթներն են դիզայներ Նելլի Սերոբյանի աշխատանքների հիմքում։ Մինիմալիստական ոճով ստեղծված զգեստները թույլ են տալիս ընդգծել կնոջ անհատականությունը։

Լուսանկարը՝ Արմեն Աղայանի


LOOM Weaving

Նշվում է, որ 2014 թվականին Ինգա Մանուկյանը հիմնադրել է ապրանքանիշը՝ ժամանակակից մատուցմամբ ներկայացնելով գործվածքները՝ նկատելով, որ չնայած բնական թելերով հյուսվածքներին՝ այդ զգեստները թեթեւ են ու կրելի տարվա բոլոր եղանակներին։

«Vogue»-ը նաեւ հավելում է, որ կորոնավիրուսային սահմանափակումներից ելնելով՝ հայ դիզայներները ստեղծել են օնլայն հարթակ՝ miashop.am-ը, որտեղ ցուցադրվում եւ վաճառվում են տաղանդավոր ստեղծագործողների աշխատանքները։

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին