Friday, 19 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»

ԿԳ նախարարը հանդիպեց Շիրակի համալսարանի ուսանողների և դասախոսների հետ

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Շիրակի համալսարանի ուսանողներին առաջարկել է ընդհանուր հայտարարի գալ: Հունիսի 13-ի երեկոյան Գյումրի կատարած աշխատանքային այցի ժամանակ ՀՀ ԿԳ նախարարը հանդիպեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Շիրակի համալսարանում արդեն երկար ժամանակ լարված իրավիճակ է տիրում: Ամեն ինչ սկսվեց, երբ համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի և դասախոսական կազմի հարաբերությունները սրվեցին՝ համալսարանի դասախոսներ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը բաց նամակով դիմել էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Նամակի հրապարակումից ժամեր անց փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին ռեկտորն ազատել էր աշխատանքից: Ի պաշտպանություն ամբիոնի վարիչի՝ համալսարանի մի քանի ֆակուլտետների ուսանողներ դասադուլ էին սկսել, ամիսներ անց աշխատանքից հեռացվել էր նաև բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը:

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո մայիսի 15-ին ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը, հրաժարական էր տվել, իսկ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել համալսարանի պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը: Լարվածությունը չսրելու նպատակով նախարարը խնդրել էր բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին քննարկել աշխատանքից ազատված դասախոսների աշխատանքի վերականգնման հարցը, սակայն այս ընթացքում դասախոսներն աշխատանքի չվերականգնվեցին՝ այդպես էլ բուհում իրավիճակը թողնելով լարված:

Շիրակի մարզի դատախազությունից մայիսի 11-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին են ուղարկվել Շիրակի պետական համալսարանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները և դրանց կից տեսանյութերը՝ դրանցում առերևույթ հանցագործության մասին տվյալների առկայությունն ուսումնասիրելու և օրենսդրությամբ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու վերաբերյալ գրավոր ցուցումով: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են բուհի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներ՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ստեղծված իրավիճակը մեղմելու նպատակով ՀՀ ԿԳ նախարարը հանդիպեց բոլոր կողմերի հետ՝ առանձին-առանձին: Հանդիպումից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նա նշեց, որ ինքը Գյումրի է եկել որպես միջնորդ՝ քանի որ պաշտոնապես իրավունք չունի միջամտելու բուհի ներքին խնդիրներին: «Յուրաքանչյուրը փորձում է բարձրաձայնել այն խնդիրները, որոնք կուտակվել են տարիների ընթացքում, դա արվում է սուր կերպով, և այդ հակամարտությունն ավելի է սրվում: Հիմա ԿԳ նախարարությունը փորձում է միջնորդի դեր կատարել: Ուսանողների դեպքում հնարավոր եղավ ստեղծել մի ձևաչափ, որի դեպքում ուսանողները կքննարկեն առկա խնդիրները և կփորձեն երկխոսության ավելի լավ միջավայր ստեղծել: Ես կարծում եմ ելքն այն է, որ մարդիկ նստեն սեղանի շուրջ և միմյանց հետ քննարկեն հարցերը: Եթե յուրաքանչյուրը կամք դրսևորի, լուծում կգտնվի»,-նշեց նախարարը:

Անդրադառնալով աշխատանքից ազատված դասախոսների աշխատանքի վերականգնման խնդրին՝ նախարարը փաստեց, որ նախարարությունն այս պարագայում չպետք է օրենքից դուրս միջամտություն ունենա բուհերի խնդիրներին:

«ԿԳ նախարարությունը կարող է իր դիրքորոշումը հայտնել այս հարցում կամ ասել՝ ինքն ինչ կաներ այս իրավիճակում, բուհերն իրենք պետք է առավելագույնն անեն, որպեսզի հասնեն լուծումների: Ես իրենց աշխատանքի վերականգնման դիտարկումն արել եմ, բայց բուհերն իրենք պետք է որոշումը կայացնեն: Կա ինչպես նման, այնպես էլ դատական գործընթացով աշխատանքի վերականգնման հնարավորություն, հիմա պետք է միջինացնենք այս դիրքորոշումները և դրա շրջանակում փորձենք լուծումներ գտնել»,-նշեց նախարարը:

Անդրադառնալով բուհի հոգաբարձուների նոր խորհրդի ձևավորման և բուհի նոր ռեկտորի ընտրության հարցին՝ նախարարը փաստեց, որ պետք է ընդհանուր լուծում գտնել: «Իշխանություններն ունեն որոշակի լիազորություններ՝ որոշումներ պարտադրելու համար, բայց իմ ցանկությունն է, որ մենք հասնենք մի լուծման, որն ընդունելի լինի բոլորի համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում