24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երբեք ձայնդ մի բարձրացրու նրա վրա, ով չի կարող քեզ պատասխանել: ՀՀԿ-ն էր մեղավո՞ր. Հրապարակ

Պարզվում է` Նորագավիթի մաքսատանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նկատողություն ստացած, գործից հանված Հայկ Մարտիրոսյանը տևական ժամանակ եղել է ԱԺ աշխատակից` ՀՀԿ-ականների կողմից ղեկավարվող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ:

«Շատ պարկեշտ անձնավորություն էր, հետևողական, ինքն էր մշակում, փորձագիտական կարծիք հայտնում կառավարության ուղարկած՝ հարկային ոլորտին առնչվող նախագծերին, հարկային խնդիրների մասնագետ էր»,- ասաց այն օրերին տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

Ի դեպ, ԱԺ աշխատակազմն ուշադրությամբ հետևել է, թե ինչ են անում «Հայկի գլխին», զանգել են միմյանց, առավել կասկածամիտներն անգամ ենթադրել են, որ այստեղ դեր է խաղացել նաև «Հայկի անցյալը»՝ ՀՀԿ-ին ունեցած առնչությունները։

Հավելենք, որ Հայկը վերջերս է փոքրիկ ունեցել: Ողնաշարի հիվանդությո՞ւն ուներ՝ հարցրինք Խոսրով Հարությունյանին։ «Եթե անկեղծ` նման բան չեմ նկատել»: Ինչպե՞ս վերաբերվեցիք կատարվածին։ «Շատ վատ։ Դրոշի նկատմամբ այդ մոտեցմամբ հանրային գիտակցության մեջ դրոշի արժեքը չբարձրացավ, դա ընդամենը անձնական ազդեցությունը բարձրացնելու քայլ էր, և ես միակը չեմ իմ կարծիքի մեջ. կառավարման արվեստում կա մի մեծ նրբություն` երբեք ձայնդ մի բարձրացրու նրա վրա, ով չի կարող քեզ պատասխանել»,- ասաց Խ. Հարությունյանը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ