165 զոհ՝ ՃՏՊ-ներում. 2019-ի սկզբից մինչև հուլիսի 7-ի տվյալները 8 հուլիսի 2019 - 13:54 AMT PanARMENIAN.Net - 2019-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի ճանապարհներին զոհվել է 122 մարդ: Ըստ ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների՝ հունիսին հանրապետությունում ՃՏՊ-երի հետևանքով զոհվել է 31 հոգի, որոնցից մեկը մայիսին տեղի ունեցած պատահարի հետևանքով: PanARMENIAN.Net ի հաշվարկներով՝ հուլիսի 1-7-ը ՃՏՊ-ներում զոհվել է 12 մարդ. 6 հոգի զոհվել է հուլիսի 6-ին Երևան-Երասխ ճանապարհին Զոդի կամրջին տեղի ունեցած մեծ վթարի հետևանքով, 2 զոհի մասին հայտնում է ոստիկանությունը, 1 դեպքի մասին հայտնի է դառնում ըստ shamshyan.com կայքի տվյալների, հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները և ՃՏՊ հանգամանքները, հարկ ենք համարում ներառել նաև հուլիսի 7-ին Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած վթարը, որի հետևանքով զոհվել է 3 մարդ: Այդպիսով՝ 2019-ի հունվարի 1-ից մինչև հուլիսի 7-ը ՃՏՊ-ներում զոհվել է 165 մարդ: Թիվը կարող է փոխվել ոստիկանության կողմից հուլիսի տվյալների հրապարակումից հետո: Ընթերցեք նաև. Զգույշ քշիր Հայաստանում. Հակառեկորդ՝ ՃՏՊ-ների ու զոհերի թվով Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը |