Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ դեսպանը հանդիպել է Բելառուսի կապի և ինֆորմատիզացիայի նախարարի հետ

ՀՀ դեսպանը հանդիպել է Բելառուսի կապի և ինֆորմատիզացիայի նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը մայիսի 27-ին հանդիպեց Բելառուսի կապի և ինֆորմատիզացիայի նախարար Կոնստանտին Շուլգանի (Константин Шульган) հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում շոշափվել են երկու պետությունների միջև կապի ու տեղեկատվական և նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Զրուցակիցները մտքեր են փոխանակվել նաև ՏՏ ոլորտում թե՛ միջպետական փոխգործակցության, թե՛ մասնավոր ընկերությունների միջև հայ-բելառուսական հնարավոր համատեղ նախագծերի մշակման հարցերի շուրջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am