Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Կտրուկ զարգացումներ հայկական ֆուտբոլում…

Հայկական ֆուտբոլում դրական տեղաշարժերը ոչ թե արագ, այլ կտրուկ ընթացք են ստացել: Երեկ հայտնի դարձավ, որ 2019/2020 թթ. Հայաստանի առաջին խմբի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել նաև նորաստեղծ «Վեստ Արմենիա» և «Անի» ակումբները:

«Վեստ Արմենիան» գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Արմեն Շահգելդյանը: Վերջինս գլխավորել է նաև այժմ գոյություն չունեցող «Միկա» ակումբը՝ վերջինիս հետ նվաճելով Հայաստանի գավաթը: Հայտնի է, որ նորաստեղծ ակումբը մարզվելու և տնային հանդիպումներն անցկացնելու է նախկին «Միկա» մարզաբազայում: «Վեստ Արմենիան» փորձաշրջան անցնելու համար թիմ է հրավիրել 17 և բարձր տարիքի ֆուտբոլիստների: Դիտումներն անցկացվելու են հունիսի 20-ից՝ «Միկա» մարզադաշտում:

Ինչ վերաբերում է «Անիին», ապա այս ակումբի նախագահը լեգենդար Խորեն Հովհաննիսյանն է: Ավելի վաղ Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել նորաստեղծ «Դիլիջան», «Տորպեդո Երևան», «Վան», «Արագած» և «Դովեղ» ակումբները: Ըստ ամենայնի Առաջին խմբում ելույթ կունենա նաև ԲԿՄԱ-ակումբը, որի ստեղծման նախաձեռնողը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է և վերջինիս նախագահ Արթուր Վանեցյանը:

Ստացվում է՝ ամիսների ընթացքում մեր երկրում ի հայտ են եկել միանգամից 8 ֆուտբոլային ակումբներ, ինչը բացառիկ երևույթ է: Ստեղծվելուն պես այս թիմերը մասնակցելու են մեր երկրում նշանակությամբ երկրորդ լիգային: Առաջին խմբի առաջնությանը կմասնակցեն նաև «Յունիոր Սևանն» ու «Լոկոմոտիվը», որոնք 2018/2019 թթ. մրցաշրջանում ևս մասնակցել են Առաջին խմբի առաջնությանը: Բարձրագույն խմբի մեկնարկելիք առաջնությանը մասնակցելու են 10 թիմեր: Ավարտված առաջնության 9 թիմերին միանալու է «Երևան» ակումբը, որին ՀՖՖ-ն բարձրագույն լիգայում ելույթ ունենալու արտոնագիր է շնորհել:

Ակումբների կտրուկ աճը ֆուտբոլի մասսայականացման և զարգացման գլխավոր նախապայմաններից է: Եթե տարիներ առաջ ընդհանուր առմամբ Հայաստանում գոյություն ուներ 7-8 ակումբ, ապա այսօր այս թիվը եռապատկվել է: Ժամանակին հայաստանցի ֆուտբոլիստների համար լուրջ խնդիր էր ակումբ գտնելը: Բարձրագույն խմբի թիմերը, որոնք հավակնություններ ունեին նաև եվրագավաթների խաղարկություններում, հրաժարվում էին երիտասարդ և անփորձ խաղացողներից: Վերջիններս, կոպիտ ասած, գործ չճարելով՝ հրաժեշտ էին տալիս ֆուտբոլին:

Այսօր իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանում կա երիտասարդ և հեռանկարային ֆուտբոլիստների խիստ պահանջարկ: Այստեղ, սակայն, առաջ է գալիս կարևոր մի խնդիր: Երիտասարդ և պատանի ֆուտբոլիստների այն ռեսուրսը, որն ունենք մեր երկրում, ուղղակի բավարար չէ բոլոր ակումբներին կադրերով ապահովելու համար: Բարձրագույն խմբի մի քանի ակումբներ ունեն մարզադպրոցներ և մանկապատանեկան թիմեր, որոնք ելույթ են ունենում տարբեր տարիքային առաջնություններում: Այս ակումբները խնդիրներ չեն ունենա, քանզի «աճեցնում» են կադրեր առաջին հերթին գլխավոր թիմի համար: Մարզադպրոցներ և մանկապատանեկան թիմեր չունեցող ակումբների համար տեղացի ֆուտբոլիստներ գտնելն իսկապես դժվար է լինելու:

Դժվար չէ ենթադրել, որ նորաստեղծ ակումբները կդիմեն նաև օտարերկրացի ֆուտբոլիստների օգնությանը: Այս պահին այլընտրանք կարծես թե չկա: Ամեն դեպքում շատ թիմերի առկայության պայմաններում լեգեոներներ ներգրավելն այնքան էլ վտանգավոր չէ: Անհրաժեշտ է միայն որդեգրել ճիշտ մոտեցում, որի դեպքում հայկական ֆուտբոլի զարգացումը բնականոն ընթացք կստանա: Առաջին խմբում պետք է շեշտը դրվի տեղացի կադրերի վրա: Այսինքն՝ երիտասարդ ֆուտբոլիստների հիմնական մասը պետք է հնարավորություն ստանա դրսևորվելու և աճելու առաջին խմբի առաջնությունում:

Ամիսներ առաջ բավական թեժ քննարկումներ և բանավեճեր էին ընթանում Բարձրագույն խմբի առաջնությունում լեգեոներների քանակի լիմիտ դնել-չդնելու վերաբերյալ: Կար մտահոգություն, որ տեղացի ֆուտբոլիստների համար ուղղակի չկա դաշտ խաղալու և զարգանալու համար: Այսօր այդ դաշտը ստեղծված է: Ինչ խոսք, շատ բան կախված է նաև ակումբների քաղաքականությունից:

Ինչևէ, առկա նոր իրավիճակը ցույց է տալիս մի պարզ բան: Պատկերը, որն ունենք այսօր, կարող էինք ունենալ տարիներ առաջ: Բայց քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գտնվում էր Ռուբեն Հայրապետյանի ձեռքում, բազմաթիվ մարդիկ կտրականապես հրաժարվում էին քայլ կատարել հայկական ֆուտբոլում: Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցում էր 6 թիմ, ինչն ուղղակի խայտառակություն էր: Առաջին խմբի առաջնությանն էլ մասնակցում էին Բարձրագույն խմբի ակումբների դուստր թիմերը: Կանգնած էինք կրախի առաջ, բայց թեկուզ ուշացումով փոփոխությունն այուամենայնիվ տեղի ունեցավ: Ու հիմա այնպիսի իրավիճակում ենք, որ զարգացման տեմպի հետևից առկա քայքայված ռեսուրսով չենք հասցնում «վազել»:

Պետք է նշենք նաև, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բավական լուրջ խնդիր ունի նաև մրցաշարերը սպասարկելու հարցում: Չկան նորմալ մրցավարներ և խաղադաշտեր: Ամեն դեպքում շատ ավելի լավ է ունենալ այսպիսի վիճակ, քան 6 թիմանոց դեգրադացված առաջնություն, որի թիմերն ուղղակի հոգնում էին միմյանց հետ շարունակ խաղալուց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում