▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրցաձորի ճանապարհին ավտոմեքենայի մեջ հրդեհ է բռնկվել. մայրն ու 9-ամյա որդին տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր, օգոստոսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 14։10-ի սահմաններում դեռևս անհայտ պայմաններում Վեդի քաղաքից դեպի Ուրցաձոր գյուղ ճանապարհի 4-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել VAZ-21010 մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

 

 

 

 

 

 

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Սակայն կրակն այնքան կայծակնային է տարածվել, որ հշրեջներն ու նրանց օգնող գյուղացիները անկարող են եղել կրակը մարել։

Թեթև այրվածքներով՝ Վեդու բժշկական կենտրոն են դիմել 28-ամյա Վարդուշ Հարությունյանը և 9-ամյա Արմեն Հարությունյանը։

Նրանց կյանքին և առողջությանը, ըստ բժիշկների, վտանգ չի սպառնում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին