Թուրքիայի նախագահն օգտագործում է հայերին. Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Ս. Դողան

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր, գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Սելինա Դողանը Ստամբուլում «Հայկական ժամանակ»-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է Թուրքիայի ներքաղաքական ներկա իրավիճակի, հայ համայնքում տրամադրությունների, թուրքական մեջլիսում հայ և կին պատգամավորի իր փորձառության մանրամասներն ու Հայաստան սպասվող այցի մասին:

- Տիկին Դողան, Թուրքիայում ներքաղաքական այսօրվա պայմաններում ինչպե՞ս կգնահատեք  իշխանությունների վերաբերմունքը հայ համայնքի հանդեպ: Առանձին դեպքեր կա՞ն, որոնք ցույց են տալիս, որ վերջին շրջանում ազգայնական տրամադրություններն ընդգծվել են եւ իշխող կուսակցության կոալիցիոն միակ գործընկերը հենց ազգայնականներն են: 

- Թուրքիայի նախագահն օգտագործում է հայերին: Մենք խաղաքարտի պես մի բան ենք Էրդողանի գրպանում, որն օգտագործում է, երբ կարիք ունի և ինչպես մտքով անցնում է: Մենք այստեղ գերու պես ենք, և ովքեր չեն կարողանում դիմակայել, հեռանում են Թուրքիայից: Հայերն այստեղ թվաքանակով արդեն չափազանց քիչ են՝ որևէ ազդեցություն ունենալու համար: Ակնհայտ է, որ իշխող կուսակցությունը և կոալիցիոն գործընկեր ազգայնականները պատրաստվում են հանուն քվեների ընդգծել ազգայնական դիսկուրսը: Թիրախում քրիստոնյա փոքրամասնությունները կլինեն:

- 2015-ի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Դուք երկու այլ հայերի հետ ընտրվեցիք մեջլիսի պատգամավոր: Կապ համայնքի հետ, խորհրդարանական առօրյա. ի՞նչ է կատարվել այս ընթացքում: 

- Հանկարծ և միանգամից երեք հայ պատգամավոր Թուքրիայի խորհրդարանում: Մեզ համար, համայնքի համար անսովոր էր: Ոչ ոք նույնիսկ չգիտեր՝ ինչ է դա նշանակում` պատգամավոր ունենալ, պատգամավորի հետ կապ ունենալ, աշխատել: Մենք էլ չգիտեինք իրականում ինչ ենք անելու, որտեղի՞ց իմանայինք: Դա մեզնից փոքր-ինչ ժամանակ տարավ, հետո քայլ առ քայլ սկսվեցին միասին գործերը: Հիմա արդեն նորմալ գործընթաց է: Ճիշտ է` հայ պատգամավորները փորձում են համայնքի խնդիրները բարձրացնել, սակայն հիմա այն իրավիճակը չէ, որ իրականում որևէ գործնական, շահեկան փոփոխություն լինի: Հայերը դուրս են Թուրքիայի ներքաղաքական օրակարգից` հաշվի առնելով ընդհանուր առավել մասշտաբային խնդիրները:

Ես էլ ժամանակի ընթացքում ծանոթացա իշխող կուսակցության պատգամավորների հետ, կապեր հաստատեցի: Իրար ճանաչեցինք. հիմա եմ հասկանում, թե ինչքան կարևոր է սա. նույնիսկ խորհրդարանի աշխատակիցների հետ կապերը: Կան մարդիկ, որ երբեք հայ չեն տեսել, կարծում էին` մենք երկու քիթ, չորս աչք ունենք: Երբ ճանաչում են, ընկալումներ, վերաբերմունք է փոխվում ամբողջ համայնքի նկատմամբ: Եղել է նույնիսկ իրավիճակ, երբ մոտեցել են ինձ և շշուկով ասել` գիտես, տատիկս հայ էր, պապիկս հայ էր: Սրանք չափազանց կարևոր փոփոխություններ են և այս աշխատանքը նույնքան կարևոր փորձառություն է ինձ համար, կարևոր օրինակ Թուրքիայում ապրող երիտասարդ հայերի համար:

- Ինչպե՞ս է ստացվել, որ հայուհին ընդդիմադիր կուսակցությունից թուրքական մեջլիսի պատգամավոր է և իրականում բավական ակտիվ քաղաքական գործիչ:

- Թուրքիայում գործող հայկական կազմակերպություններում և ընդհանրապես Թուրքիայում կանայք կարևոր պաշտոններ չեն զբաղեցնում: Երբ հայկական դպրոցի աշակերտներին տարել էի մեջլիս, նրանցից մեկն ասաց, թե երազում է դատախազ լինել, բայց հասկանում է, որ Թուրքիայում հայ կնոջը դատախազ չեն դարձնի` անհնար է: Նրան ասացի, որ մի ժամանակ Թուրքիայում ոչ ոք չէր պատկերացնի, որ հայ կինը մեջլիսի պատգամավոր կլինի, այնպես որ առաջ` սովորելու: Հուսով եմ, որ մի բան փոխում եմ նրանց մտքում և տեսնում եմ, որ փոխում եմ:

- Ի՞նչ է կատարվում հիմա Թուրքիայի ներքին քաղաքական դաշտում: Քաղաքական գլխավոր պահանջներից մեկն արտակարգ դրության ռեժիմին վերջ տալն է:

- Թուրքիան հիմա քաոսային շրջանում է: Ռազմական հեղաշրջման փորձից գրեթե երկու տարի անց էլ` հիմա դեռ էքստրաօրդինար ներքաղաքական վիճակ է, որովհետև Էրդողանը չէր կարող ընդունել նաև ընտրական վերջին գործընթացի արդյունքները, երբ նա կարողացավ Սահմանադրությունը փոխել քվեների միայն 2 տոկոս առավելությամբ: Մենք արդեն գրեթե երկու տարի նաև ռազմական դրության պայմաններում ենք ապրում, որը պարբերաբար անհիմն երկարաձգվում է: Եվ սա հեղաշրջման փորձի պատճառով, որի մասին իրականում գրեթե ոչինչ չգիտենք: Նույնիսկ հատուկ խումբը, որը հետաքննում է կատարվածը, գաղտնի ռեժիմով է աշխատում: Մեր կուսակցությունից ոչ ոք չհրավիրվեց այդ կոմիտեի մաս կազմելու: Բազմաթիվ հարցեր կան և միայն մեկ բան է հստակ` ամեն օր նոր մարդիկ են ձերբակալվում:

Ռազմական դրությունը մեծապես ազդում է Թուրքիայում ապրող բոլոր մարդկանց կյանքի վրա, տնտեսության, զբոսաշրջության, բոլոր ոլորտների վրա: Նույնիսկ նրանք, որ չէին էլ մտածում ընդդմանալ իշխանություններին, հիմա ընդունում են` Թուրքիան այլևս ապահով երկիր չէ: Թուրքիան միայնակ է միջազգային հարաբերություններում և հարթակներում: Թուրքիայի ներսում մարդիկ բևեռացված են: Կամ դու պաշտում ես Էրդողանին, կամ դու հնարավորություն չունես ապրել Թուրքիայում: Այստեղ ոչ մի ազատություն չկա` ոչ խոսքի, ոչ մեդիայի, ոչ ակադեմիական: Դու չես կարող Էրդողանին դեմ որևէ բան ասել և շարունակել նորմալ կյանքդ: Սիրիայի տարածքում քրդերի դեմ Էրդողանի սկսած Աֆրինի գործողությունը սոցիալական ցանցերի իրենց էջերում քննադատող մարդիկ են ձերբակալվում: Դու չես կարող ասել, որ պատերազմի դեմ ես: Փողոց դուրս եկած ցուցարարների վրա հարձակվում են ոստիկանները:

- Քաղաքական իսլամը Թուրքիայի քաղաքական զարգացումներում պարբերաբար նկատվել է: Այժմ առավել հստակ է ընդգծվում: Ո՞րն է պատճառը: 

- Այո, մենք հիմա ֆաշիզմի միջով ենք անցնում` ավելացրած կրոնական մոլեռանդություն: Դպրոցներում ուսումնական ծրագիր են փոխել և կրոնի դասերն են ավելացրել` կրճատելով այնպիսի առարկաների դասաժամերը, որոնք երեխաների մտածելու, տրամաբանելու կարողությունն են զարգացնում: Սա արվում է նրա համար, որ կրթեն մի սերունդ, որը կպաշտի նրանց և հարցեր չի ունենա:

Թուրքիայի իշխող կուսակցությունը վերահսկում է ամբողջ մեդիան: Եվ դա երկու ձևով է անում: Ոչ միայն թույլ չի տալիս, որ ընդդիմադիր որևէ խոսք տարածվի, այլև թիրախավորում են կոնկրետ մարդկանց, վարկաբեկում: Նույնիսկ սոցցանցերում նրանք վճարովի թիմեր ունեն, որոնք թիրախավորում են մարդկանց: Սոցցանցերի մեր էջերը: Այդ ամենը հատուկ, անձնապես իմ դեմ չէ, բայց իմ էջերը նույնպես մի քանի անգամ թիրախավորվել են:

Կրիմինալիզացնում են բոլոր այն մարդկանց, որոնք իրենց դեմ են խոսում, արդյունքում` մարդիկ, որոնք սիրում են իրենց երկիրը, հեռանում են Թուրքիայից: Հազարավոր մարդիկ են հեռացել և այդ արտահոսքը շարունակվում է, քանի որ վստահ չեն` իրենց երեխայի ապագան ապահով է, թե ոչ: Եվ խոսքը միայն հայ համայնքի, կամ այլ փոքրամասնությունների մասին չէ: Հեռանում են բոլորը:

- Դրական փոփոխությունների հույս մնո՞ւմ է: 

- Ես չեմ կարող ասել, թե փոփոխության հույս չունեմ, որովհետև հակառակ դեպքում չէի լինի խորհրդարանում: Ես հույս ունեմ, բայց հիմա վերջին հնարավորությունն է և մենք պետք է կարողանանք օգտագործել պահը: Սա իմ կուսակցության կամ այլ կուսակցության խնդիրը չէ: Սա այս երկրում միասին և խաղաղ ապրելու հարցն է, որովհետև մենք սիրում ենք մեր երկիրը, մենք այլ երկիր չունենք և Թուրքիան արժանի չէ այս ամենին: Սա սխալ է: Հիմա մարդիկ չեն թողնում բակում իրենց երեխաներին միասին խաղալ, միայն որովհետև մեկի ծնողներն Էրդողանի կողմնակիցներն են, մյուսինը` ընդդիմադիր: Իշխանության քաղաքականության հետևանքը սա է: Եվ այդ քաղաքականությունն առաջ տանելու համար օգտագործվում են բոլոր գործիքներն ու լծակները:

- 2019-ին Թուրքիայում նախագահի ընտրություններ են նախատեսված: Ինչպե՞ս է պատրաստվում Ձեր կուսակցությունը և Ձեր գլխավոր մրցակիցը: 

- Իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը վերահսկում է պետական բոլոր ռեսուրսները և դրանք օգտագործելու է առաջիկա քաղաքական գործընթացներում: Ընտրությունները կարող են նույնիսկ ավելի վաղ կայանալ: Նա (Էրդողանը) իր պալատից կարող է հրամայել և փոխել ամեն ինչ: Հիմա նրանք խորհրդարանում արդեն պատրաստվում են: Իմ կուսակցությունը ևս պատրաստվում է: Մենք աշխատում ենք ամեն օր: Թեկնածուի մասով ես քաղաքական նման որոշումներ կայացնող էսթաբլիշմենթում չեմ:

- Երևան ժամանելու մտադրություն ունե՞ք: 

- Հայաստան պիտի գամ, շուտով: Դեռ հարմար առիթ չեղավ: Ապրիլի 24-ն առաջին այցի համար ճիշտ որոշում չի լինի: Դա ոչ Հայաստանին, ոչ ինձ օգուտ չի տա: Ավելի շատ կվնասի ինձ, քանի որ դեռ պետք է վերադառնամ, ապրեմ և աշխատեմ այս երկրում: Դա անելու համար Թուրքիայում պետք է համապատասխան հող, հիմք ունենաս: Մենք հիմա այստեղ այդ պայմանները չունենք: Այդ բառը նույնիսկ խորհրդարանի պատգամավորները չեն կարող արտաբերել, կպատժվեն:

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 7-ի համարում:

Տպել
8958 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում