Օրերս արքայազն Հարին և նրա կին Մեգան Մարքլը պատվավոր հյուր էին Լոնդոնի «Վիկտորյա Փելես» թատրոնում «Համիլթոն» մյուզիքլի ներկայացմանը: Հանրության ուշադրությունը գրավել է ոչ միայն Սասեքսկի դքսուհու կարճ շրջազգեստը, այլև թագավորական ընտանիքի էթիկետի կանոնների սենտիմենտալ խախտումը նրա կողմից:
Ներկայացման ավարտից հետո ամուսինները գնացել են կուլիսների ետևը, որպեսզի լուսանկարվեն դերասանների հետ: Այդ ժամանակ Մեգանը դիմել է Հարիին՝ ասելով. «Տեսնո՞ւմ ես, սեր իմ»:
Դա լսել են ներկաները և հուզիչ արձագանք են տվել: