Wednesday, 24 04 2024
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է

Բռնության ենթարկված լրագրողը Վանաձորի քաղաքապետին և Լոռու մարզպետին մեղադրում է անգործության մեջ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, ՄԻՊ-ը, Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դատապարտում են 2017 թվականի սեպտեմբերի 28-ի երեկոյան «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի նկատմամբ բռնության փաստը: Հիշեցնենք, որ Նարինե Ավետիսյանը հորդառատ անձրևի պայմաններում ասֆալտապատման աշխատանքները տեսանկարահանելիս է եղել, երբ «Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավար Տիգրան Նազարյանի և նրա աշխատակիցների կողմից բռնության է ենթարկվել: Նրան գցել էին գետնին և խլել նկարահանման նպատակով օգտագործվող բջջային հեռախոսը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Նարինե Ավետիսյանը մանրամասներ ներկայացրեց: Բանն այն է, որ կառավարության կողմից 300 միլիոն դրամ է հատկացվել Վանաձոր քաղաքի ներհամայնքային ճանապարհների բարեկարգման նպատակով, սակայն 300 միլիոնը դարձել է 280 միլիոն: Աշխատանքների պատվիրատուն Լոռու մարզպետարանն է, կապալառուն՝ «Շինպլյուս» շինարարական կազմակերպությունը: Երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում Նարինե Ավետիսյանը տեղեկություն է ստանում, որ հորդառատ անձրևի պայմաններում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում: Մեկնում է, որ արձանագրի փաստը և նկարում է անձրևի պայմաններում ասֆալտապատման աշխատանքները:

«Հավանաբար այդ մարդկանց դուր չեկավ իմ՝ այնտեղ գտնվելը: Նման անձրևի պայմաններում ասֆալտապատումը նշանակում է, որ այն կարճ կյանք կունենա, ինչը համարում եմ բյուջեի մսխում: Ես որպես որպես համայնքի բնակիչ, ՀՀ քաղաքացի, փորձել եմ բարձրաձայնել այդ ամենը»,-ասաց նա:

Նարինե Ավետիսյանը նշեց, որ երրորդ օրն է, որ ո՛չ մարզպետարանից, ո՛չ համայնքի ղեկավարը, ո՛չ ավագանին, բացառությամբ «Լուսավոր Հայաստանի», չեն արձագանքել այս ապօրինությանը. «Այսինքն՝ ոչ մեկին չի հետաքրքրում, որ պետական բյուջեի մսխում է տեղի ունեցել,  որ լրագրողի նկատմամբ բռնություն է տեղի ունեցել: Սա անգործություն է համայնքի ղեկավարի և Լոռու մարզպետի կողմից»:

Նարինե Ավետիսյանը դիմել է ոստիկանություն և ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. «Ոստիկանությունն անմիջապես արձագանքել է, և մինչև այս պահը քննչական գործություններ են կատարվում, ինչը ես  գնահատում եմ բավարար: Իսկ հետագայի համար չեմ կարող ոչինչ ասել»:

Նարինե Ավետիսյանը նկատում է՝ Հայաստանում տենդեր պատահական մեկը չի շահում: Մարզպետարանը, նրա խոսքով, փոխանակ վերահսկեր ինչպես են իրականացվում ասֆալտապատման աշխատանքները, հիմա փորձում է հարթել իրավիճակը: Նա պատմեց, որ երբ ստիկանությունում է եղել, մարզպետարանի աշխատակազմը ակտիվորեն գալիս-գնում էր.«Հավանաբար գնում էին ոստիկանություն գործերը հարթելու կամ ինչ-որ բանակցություններ վարելու, բայց որ հանցագործություն է տեղի ունեցել, փաստ է»-ասաց նա: Նարինե Ավետիսյանը նկատեց, որ երկու տասնամյակից ավել աշխատում է, այդքան բռնություն և գազանություն է տեսնում, բայց սրա նման չկա.«Սա մարդակեր է, չգիտեմ ինչ գնահատական տամ այդ մարդուն, երբ հայ տղամարդը չի կարողանում, երկու ձեռքերս բռնել է, կանչում է՝ արա ինչ եք կանգնել, հլը եկեք, և հինգ հոգով վրաս են հարձակվում, չգիտեմ ինչ գնահատական տամ այդ մարդուն, բախտս բերեց, որ ընկա խոտածածկ տարածքում, այլապես եթե ասֆալտին ընկնեի, լուրջ վնասվածքներ կստանայի»,-հավելեց նա:

Միջադեպի առնչությամբ, Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Ի՞նչ է նշանակում նկարահանող մարդու նկատմամբ նման գազանաբար վերաբերմունքը: Իսկ անձրևի տակ ասֆալտապատումը ռեսուրսների փոշիացում է, որը փողերի լվացման լուրջ կասկածների տեղիք է տալիս: Պետք է շատ մանրակրկիտ ուսումնասիրություն կատարել և հասկանալ այդ ամբողջ վերաբերմունքի արմատները, հիմքերը, դրսևորումները և ընդհանրապես դա ում կողմից  է իրականացվում: Սա ինչ վերաբերմունք է Վանաձորի, լրագրողի, պետական միջոցների նկատմամբ, այսինքն՝ երբ  ասում ենք ամենաթողություն, անպատժելիություն, այդ բոլոր դրսևորումները մի դեպքի մեջ խտացված տեղի են ունեցել»:

Քրիստ Մարուքյանը նշեց, որ ասֆալտապատման ծրագիրն իրականացվում է կառավարության կողմից մարզպետարանին հատկացված միջոցների հաշվին: Նրա խոսքով, Լոռու մարզպետարանին հատկացվել է 300 միլիոն դրամ, որը պետք է ուղղվի ճանապարհների բարեկարգմանը և այդ  ճանապարհների բարեկարգման ամբողջ աշխատանքները, մրցույթի իրականացման վերահսկողությունը մարզպետարանի  վրա է ընկնում. «Մարզպետարանը, որպես պատասխանատու կառույց, պետք է այդ ամեն ինչին ուղղակիորեն ներգրավված լինի, մինչդեռ մենք նույնիսկ դիրքորոշում չենք լսել, նրանք ամենայն մանրամասնությամբ բացատրություններ և հիմնավորումներ պետք է ներկայացնեն»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում