News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի Ավան թաղամասից 2016թ. մարտի 24-ին անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխված եւ մի քանի օր անց մահացած հեծանվորդ 21-ամյա Արա Փափազյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը մեկ տարուց ավելի շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am-ին տեղեկացնում են, որ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակված դատաբժշկական, դատահետքաբանական, դատաքիմիական եւ մանրաթելային համալիր փարձաքննությունների արդյունքներն ստացվել են. դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ Արա Փափազյանի մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների խանգարումից: Դատահետքաբանական, դատաքիմիական եւ մանրաթելային համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ տուժողի հագուստի, կոշիկների եւ ժամացույցի վրա ավտոմեքենայի կամ հեծանիվի անվադողերի նախշանկարների հետքեր չեն հայտնաբերվել:

Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում թույլ տված, հեծանվորդին վրաերթի ենթարկած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ, հարցաքննվել բազմաթիվ վկաներ, ստուգվել աշխատանքային մի շարք վարկածներ: Ձեռք են բերվել փաստական տվյալներ դեպքի վայրում կայանված ավտոմեքենաների մակնիշների վերաբերյալ, որոնցից մեկն ունեցել է ռուսական համարանիշներ: Քննության համար հետաքրքրություն ունեցող՝ դեպքի վայրում գտնված ավտոմեքենաներն  ու դրանց վարորդներին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:

Արա Փափազյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով` Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս եւ ՀՀ ՔՕ 244-րդ հոդվածով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող եւ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից:

NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Արան 2016թ. մարտի 24-ին՝ դեպքի օրը, հեծանվով գնացել էր ընկերներին տեսնելու: Ըստ ընկերների պատմածի` այդ օրը եղանակը լավ է եղել եւ նա ցանկացել է ականջակալով երաժշտություն լսելով` հեծանիվ վարել եւ որոշել է գնալ ընկերներին տեսակցության, տունդարձի ճանապարհին էլ նրան գտել են սյան մոտ անգիտակից ընկած:

Նշենք, որ մեզ հետ զրույցում Արա Փափազյանի հարազատները ասել էին, որ դեպքի վերաբերյալ կցկտուր տեղեկություններ ունեն, սպասում են նախաքննության ավարտին: 21-ամյա Արա Փափազյանը ԵՊՀ ֆիզիկայի բաժնի երկրորդ կուրսի ուսանող էր: Տան փոքր երեխան, ունի իրենից մեծ քույր: Հիշեցնենք, որ 2016թ. մարտի 24-ին Արա Փափազյանին գտել են Ավանի Սաֆարյան փողոցում գտնվող ավտոլվացման կետի մոտ գտնվող սյան կողքին անգիտակից ընկած: Նա 2016թ. մարտի 29-ին հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում...
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Ամենաշատ