Ջերմող 2 դպրոցականի թեստերը բացասական էին. Կորոնավիրուս չունեն

Ջերմող 2 դպրոցականի թեստերը բացասական էին. Կորոնավիրուս չունեն

PanARMENIAN.Net - Էջմիածնում երկու ջերմող դպրոցականի թեստերի պատասխանը բացասական է, նրանք կորոնավիրուսով վարակված չեն, հայտնել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

Մարտի 14-ին Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվել էր դպրոցահասակ երեխայի մոտ։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունից նշել էին, որ կորոնավիրուսով վարակված երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները, մեկուսացվում են։

Մարզպետը նաև կոչ է արել մարզի բնակիչներին միայն խիստ անհրաժետության դեպքում դուրս գալ բնակարաններից:

ՀՀ-ում հաստատված 30 դեպք կա: Կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն արդեն բուժվել է: Մարտի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ-ում վարակի դեպքերից 19-ը Էջմիածնի դեպքի հետ փոխկապակցված անձինք են:

Ընթերցեք նաև՝Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---