2282 դիտում
21:36 28-03-2018
Գայանե Առուստամյանն ու նրա ներկայացուցիչը պահանջում են բեկանել վարչական դատարանի վճիռը. Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
2018 թ. մարտի 29-ին՝ ժամը 11:10-ին, ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանում կսկսվի Գայանե Առուստամյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի վերաքննիչ բողոքի քննությունը:
Հիշեցնենք՝ ՀՀ Վարչական դատարանը 2017 թ. մարտի 14-ին բավարարեց ՀՀ Ոստիկանության` Գ. Առուստամյանին ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցը` նրան ենթարկելով տուգանքի 30.000 ՀՀ դրամի չափով: Միաժամանակ հրապարակված դատական ակտով դատարանը որոշեց մերժել Գ. Առուստամյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի` ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով հակընդդեմ հայցը:
[b] Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ [/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
247 դիտում
18:14 17-04-2024
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն
247 դիտում
18:02 17-04-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ