Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մունդիալ-2018․ հայացք չ’տրիբունայից. Ռոնալդուի տրիումֆը և Մեսսիի ֆիասկոն

Ֆուտբոլը կոլեկտիվ խաղ է և թիմի հաղթանակի կամ պարտության վրա ազդում են բազմաթիվ գործոններ, ընդ որում` ոչ միայն մարզադաշտում և ոչ միայն մարզական: Սակայն սխալված չենք լինի, եթե նկատենք, որ տասնյակ հազարավոր մարդիկ մարզադաշտ են գնում կամ գամվում են հեռուստաէկրանների առաջ` կոնկրետ աստղերի, նրանց կախարդական, ֆանտաստիկ խաղի շնորհիվ:

Ֆուտբոլային երկրպագուների աշխարհը տարբեր բաժանումներ ունի. ֆաների սելեկցիան տեղի է ունենում ակումբներին, հավաքականներին երկրպագելու հատկանիշով:

Վերջին տարիներին, սակայն, երկրպագուներին դասակարգել են մրցակցությունից դուրս գտնվող երկու հանճարները` Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին:

Ֆուտբոլասեր աշխարհը տարիներ շարունակ հետևում է երկու աստղերի ուղղակի և անուղղակի մրցակցությանը, եթե նույնիսկ այդ մրցակցությունը կոնկրետ իրավիճակներում իմաստազուրկ է: Օրինակ` Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ռոնալդուի և Մեսսիի հավաքականները գործնականում չեմպիոնության շանս չունեն, հիմնական ֆավորիտների թվում չեն և, մեծ հաշվով, այս ստուգատեսում այնքան էլ էական չէ բարձրակարգ երկու ֆուտբոլիստների մրցակցությունը:

Այնուամենայնիվ, Ֆուտբոլասերներից շատերն այս օրերին Մեսսին համեմատում են ոչ թե խաղադաշտի նրա անմիջական մրցակիցների, այլ` հենց Ռոնալդուի հետ և` հակառակը: Սա ինչ-որ տեղ բնական է, որովհետև երկու աստղերի մրցակցությունը բազմաշերտ է. Կրիշտիանուն և Լիոնելը դուրս են մրցակցությունից և միմյանց միջև են տարիներ շարունակ պայքարում` աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու համար: Մյուս կողմից` երկու ֆուտբոլիստների մրցակցությանը «թշնամական» բնույթ է հաղորդում նրանց ակումբների` «Բարսելոնայի» և «Ռեալի» ավանդական հակադրությունը:

Մենք էլ տրվենք գայթակղությանը և փորձենք համեմատել Ռոնալդուի և Մեսսի մեկնարկը Մունդիալ-2018-ում: Թեև սա այն հազվադեպ դեպքերից մեկն է, որ համեմատելու բան առանձնապես չկա: Երեկ Իսպանիայի հավաքականը բոլոր տվյալներով, ցուցանիշներով գերազանցում էր Պորտուգալիայի ընտրանուն և, եթե չլիներ Ռոնալդուն, նրա հավաքականի պարտությունը թերևս անխուսափելի կլիներ: Երեկվա դիմակայությունն, ըստ էության, Իսպանիայի հավաքականի և Ռոնալդուի միջև էր ու պատահական չէ, որ Պորտուգալիայի հավաքականի ավագը խփեց իր թիմի բոլոր երեք գոլերը` ձևակերպելով այս առաջնության առաջին և առայժմ միակ հեթտրիկը: Իհարկե, շատերը կարող են ասել, որ Կրիշտիանույին բնորոշ է ֆուտբոլային էգոիզմը, երբ ամբողջ թիմն, ըստ էության, խաղում է նրա վրա: Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներից մեկն այսօր անգամ հիշել է Ռոնալդուի պատանեկան տարիների մի դրվագ, երբ Ռոնալդուի թիմակից Ալբերտ Ֆենտրաուն մեն-մենակ մնալով դատարկ դարպասի առաջ` գոլ խփելու փոխարեն, գնդակը փոխանցել է Կրիշտիանուին. ընկերոջ այդ ժեստն օգնել է, որ խաղին հետևող «Սպորտինգի» մասնագետները պայմանագիր կնքեն հենց Ռոնալդուի հետ` տալով նրա պրոֆեսիոնալ կարիերայի մեկնարկը:

Սակայն Ռոնալդուին էգոիզմի մեջ մեղադրելը, մեղմ ասած, արդար չէ. հենց երեկվա խաղը ցույց տվեց, որ Կրիշտիանուն ամբողջովին ինտեգրված էր թիմին, նույնիսկ մի քանի դրվագներում նա աջակցության հասավ հավաքականի պաշտպանության օղակին:

Ի տարբերություն Ռոնալդուի` Լիոնել Մեսսին դարձավ այս առաջնության առաջին հակահերոսը` այսօր չիրցրած 11 մետրանոցի պատճառով իր թիմից «խլելով» հաղթանակը: Մեսսին այսօր այնպես էր կերպարանափոխվել, որ տպավորություն կարող է ձևավորվել, թե արգենտինացու փայլուն խաղը պայմանավորված է «Բարսելոնայի» գործոնով: Արդարև Լիոնել Մեսսիի անատամ խաղի պատճառով այսօր Արգենտինայի հավաքականը չկարողացավ հաղթել աշխարհի առաջնությունների նորեկ Իսլանդիայի հավաքականին, սակայն չի կարելի մեկ խաղով, նույնիսկ առաջնությունով հեռուն գնացող հետևութուններ անել: Ի դեպ, այս դեպքում էլ արժե հիշել Մեսսի պատանեկության հետ կապված ուշագրավ դրվագ. «Բարսելոնայի» ներկայացուցիչն այնքան տարված է եղել պատանի արգենտինացու խաղով, որ գերադասել է նրա հետ պայմանագիր կնքել առանց հապաղելու` նույնիսկ անտեսելով այն հանգամանքը, որ այդ վայրում չի գտնվել պատշաճ գրասենյակային թուղթ: Մեսսին այն միակ ու բացառիկ ֆուտբոլիստն է, որի հետ աշխարհահռչակ «Բարսան» երկկողմ առաջին պայմանագիրը կնքել է անձեռոցիկի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում