211652_close_icon
views-count53264 դիտում article-date 22:21 20-01-2021

Երևանում թալանել են հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ի Աջափնյակի մասնաճյուղը. գողացել են օդորակիչների շարժիչները

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 18-ին նշված ոստիկանություւն դիմած Երևանի բնակիչ Էրիկ Յախուջյանի ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ հունվարի 17-ի ժամը 17:00-ից մինչև հունվարի 18-ի ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Մարգարյան փողոցի 14/57 հասցեում կառուցվող «Հայէկոնոմբանկ»-ի դրսի օդորակիչները տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Յախուջյանը դեպքի վար ժամանած ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ ինքը աշխատում է «Հայէկոնոմբանկ»-ի Աջափնյակ մասնաճյուղում՝ որպես կառավարիչ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր