ԱՀ ԱԱԾ-ն պետդավաճանության 5 նոր դեպք է բացահայտել․ Գործակալական ցանց է չեզոքացվել29 հունիսի 2022 - 13:09 AMT PanARMENIAN.Net - ԱՀ ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել։ Բացահայտվել և չեղոքացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից ստեղծված գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել ՊԲ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ, ինչպես նաև Արցախի մի քանի քաղաքացիների հավաքագրումներ են եղել, հայտնում է Արցախի ԱԱԾ լրատվության բաժինը։ $եռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ N զորամասի զինծառայողներ Արցախի քաղաքացիները, սոցցանցերի միջոցով կապ են հաստատել հայազգի անձի տվյալներով գրանցված օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի կողմից օգտագործվող օգտահաշվի հետ, որի առաջադրանքով նրան են տրամադրել պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներ՝ մարտական դիրքերի տեղակայման վայրերի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի, դիրքերում առկա զենքերի տեսակների և քանակի մասին։ Դար դիմաց նրանցից մեկը բանկային փոխանցմամբ ստացել է 200 դոլար, իսկ մյուսները խոստացված գումարներն այդպես էլ չեն ստացել: Ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում պետական դավաճանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ԱՀ քաղաքացիներ Ա. Ա.-ին, Մ. Հ.-ին և Ա. Բ -ին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը»: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |