Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 1938 թ. հուլիսի 18-ին ծնվել է Պերճ Զեյթունցյանը՝ հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1989), պետական մրցանակի կրկնակի դափնեկիր, Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Տիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ:

*           1897 թ. հուլիսի 18-ին ծնվել է Եղիա Չուբարը՝ հայ լրագրող, կինոսցենարիստ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ (մահ.՝ 1937 թ.):

*           1316 թ. հուլիսի 18-ին Հայ առաքելական եկեղեցու կողմից Կիլիկիայի Ադանա քաղաքում գումարվել է Ադանայի ժողովը:

*           1921 թ. հուլիսի 18-ին «Նեմեսիսի» հայ վրիժառու Միսաք Թորլաքյանը Կոստանդնուպոլսում սպանեց Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ժիվանշիր խանին:

*           1938 թ. հուլիսի 18-ին մահացել է Վահան Թոթովենցը՝ հայ նշանավոր գրող, արձակագիր, բանաստեղծ (ծնվ.՝ 1889 թ.):

*           1917 թ. հուլիսի 18-ին ծնվել է  Բաբկեն Ներսիսյանը՝  հայ թատրոնի անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ Թբիլիսիում ծնված, Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնում իր դերասանական կյանքի ուղին սկսած տաղանդավոր դերասանն իր ստեղծագործական կյանքը շարունակել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում՝ մինչև իր մահկանացուն կնքելը։

*           1918 թ. հուլիսի 18-ին ծնվել է Նելսոն Մանդելան՝ Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը, մարդու իրավունքների ամենահայտնի ակտիվիստներից մեկը, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ.՝ 2013 թ.):

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]