Խոցելիությունն Instagram-ում թույլ է տալիս կոտրել աքաունթը 10 րոպեում16 հուլիսի 2019 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Կիբերանվտանգության հետազոտող Լաքսման Մուտիյան խոցելիություն է հայտնաբերել Instagram-ում, որը թույլ է տվել նրան 10 րոպեում հասանելի դարձնել ցանկացած աքաունթ: Այդ մասին նա գրել է Zero Hack բլոգում: Մուտիյան օգտվել է գաղտնաբառի վերականգնման համակարգի անկատարելիությունից: Գաղտնաբառը փոխելիս, օգտատերի սմարթֆոնին կամ էլփոստին թվային կոդ է ուղարկվում՝ հավաստիանալու համար, որ հենց ինքն է գաղտնաբառը փոխողը, գրում է Lenta.ru-ն: Փորձագետը ենթադրել է, որ եթե 1 մլն կոդ ուղարկվի, արդյունքում հնարավոր կլինի գուշակել իսկականը: Սակայն, երբ նա փորձել է դա կյանքի կոչել, պարզվել է, որ Instagram-ը սահմանափակում է հնարավոր հարցումների քանակը: Մուտիյան կարողացել է հաղթահարել սոցցանցի սահմանափակումն՝ օգտվելով կոդերի ուղարկման համար հազարավոր IP հասցեներից: Դրանց օգնությամբ նա ավելի քան 200,000 հարցում է ուղարկել 10 րոպեում՝ դա այն ժամանակն է, երբ սպառվում է օգտատերին ուղարկված կոդի գործողության ժամկետը: Հաքերը հաշվարկել է, որ Instagram-ում ցանկացած աքաունթ կոտրելու համար 5000 IP հասցե կպահանջվի, որոնցից 1 մլն հարցում պետք է ուղարկվի: Ըստ նրա, նման գրոհի համար ռեսուրսները կարելի է ձեռք բերել համեմատաբար փոքր գումարով՝ 150 դոլարով: Մասնագետը զգուշացրել է Facebook ընկերությանը, որն Instagram-ի սեփականատերն է, հայտնաբերված խոցելիության մասին: Facebook-ը շտկել է խոցելությունը և պարգևատրել մասնագետին 30,000 դոլարով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |