ՀՀ ժողովրդական և վաստակավոր արտիստի կոչումներ այժմ քչերին է շնորհվում. նախորդ 3,5 տարում՝ ընդամենը 8 հոգու

Հայաստանում մինչեւ 2018 թվականի հեղափոխությունը պետական տոների ժամանակ մշակույթի բնագավառում գործող բազմաթիվ անձանց շնորհվում էին տարբեր պետական կոչումներ և շքանշաններ: Ի դեպ, հատկապես շռայլորեն բաշխվում էր Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչումը: Սակայն շատ դեպքերում հանրության շրջանում տարակուսանք էր առաջացնում մանավանդ այս կամ այն երիտասարդ արտիստին այդ կոչմանն արժանացնելը, քանի որ մարդիկ կարծում էին՝ պետական նման բարձր պարգևի արժանանալու համար հարկավոր է երկար ճանապարհ անցնել: 

2018 թվականից հետո, երբ Հայաստանում փոխվեց իշխանությունը, ժողովրդական և վաստակավոր արտիստի կոչմանը անհամեմատ ավելի քիչ մարդիկ սկսեցին արժանանալ:

«Հայկական ժամանակի» հարցմանն ի պատասխան՝ ՀՀ նախագահի նստավայրից հայտնեցին, որ 2018 թվականի ապրիլի 9-ից առ այսօր Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչման արժանացել է ընդամենը 1 հոգի՝ դերասան, ռեժիսոր և սցենարիստ Երվանդ Մանարյանը (2018թ.):

Նույն ժամանակահատվածում, այսինքն՝ գրեթե 3,5 տարում, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման էլ արժանացել է ընդամենը 7 հոգի. Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Դիանա Մացոյանը (2019թ.), Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Արտաշես Մխիթարյանը (2019թ.), Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Բաբկեն Չոբանյանը (2019թ.), ջութակահար Սուրեն Հախնազարյանը (2019թ.), Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Գրիգոր Խաչատրյանը (2020թ.), Երևանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասան Մակիչ Մարգարյանը (2020թ.), Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը (2020թ.):

Նկատենք, որ 2021 թվականին՝ մինչ այսօր, դեռ որևէ մեկին ՀՀ ժողովրդական կամ վաստակավոր արտիստի կոչումներ չեն շնորհվել:

ՀՀ նախագահականից խնդրել էինք տրամադրել նաև, թե 2017, 2016, 2015 թվականներին քանի՞ հոգու է շնորհվել նշյալ կոչումները: Մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ «Հանրա­պե­տու­թյան նախագահի աշխատակազմ» պետական մարմինը «Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի իրավահաջորդը չէ, հետևաբար մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը ժամանակահատվածին վերաբերող մեր պահանջած տեղեկատվությանը չեն տիրապետում:

Ուսումնասիրելով մամուլում արված հրապարակումները և նաև նախագահի կայքում հրապարակված հրամանագրերը՝ նկատեցինք, որ, օրինակ, միայն 2017 թվականին ՀՀ ժողովրդական և վաստակավոր արտիստի կոչմումներին է արժանացել 20-ից ավելի անձ:

Նախագահի աշխատակազմից խնդրել էինք նաև պարզաբանել, թե ինչո՞վ է պայմանավորված նախորդ տարիների համեմատ վերջին տարիներին մշակույթի բնագավառում զգալիորեն ավելի քիչ կոչումներ շնորհելը: Մեր հարցին ի պատասխան՝ հայտնել են, որ Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է վարչապետի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահների համապատասխան միջնորդությունների հիման վրա: Հետևաբար 2018 թվականի ապրիլի 9-ից առ այսօր շնորհված պատվավոր կոչումների վիճակագրությունը պայմանավորված է ստացված միջնորդությունների քանակով:

Տպել
4516 դիտում

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը