Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ազգային ժողովում սկսվում է հերթական քառօրյա նիստը:
«Սա ազգային անվտանգության հարց է՝ սեռավարակները կտարածվեն»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Մաշկաբանության և սեռավարակների կենտրոնը մասնավորեցման ցանկից հանելու հարցի քննարկմանը:
Նրա խոսքով՝ մասնավորեցման դեպքում գները կթանկանան. «Քանի դեռ մեր աղքատության մակարդակը չի իջել 20-ից ներքև, կենտրոնը մասնավորեցնելը ռիսկային կլինի»:
Հիշեցնենք, որ կառավարությունը դեմ է արտահայտվել կենտրոնը մասնավորեցման ցանկից հանելուն:
Մանրամասները՝ տեսանյութում: